ваш сайт
лучший сайт где можно скачать шаблоны для dle 12.0 бесплатно
» » «Մենք չենք կարող համերաշխ լինել. այս իշխանության հետ ապագա չկա». Իշխան Սաղաթելյանի խոսքը՝ ԱԺ-ում

НОВЫЕ СЕРИАЛЫ

NEWS


«Մենք չենք կարող համերաշխ լինել. այս իշխանության հետ ապագա չկա». Իշխան Սաղաթելյանի խոսքը՝ ԱԺ-ում


Ազգային ժողովում ելույթ է ունենում «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ նախագահի տեղակալի թեկնածու Իշխան Սաղաթելյանը:
«Մենք չենք կարող համաձայնություն ունենալ մի իշխանության հետ, ում օրոք մենք կորցրեցինք մեր հայրենիքի մի կարևոր մասը: Մենք չենք կարող համաձայնություն ունենալ մի իշխանության հետ, ում օրոք ունեցանք հազարավոր զոհեր, տասնյակ հազարավոր վիրավորներ և տնավեր մարդիկ: Մենք չենք կարող համերաշխ լինել մի իշխանության հետ, ում գործունեության արդյունքում վտանգված է մեր երկրի տարածքային ամբողջականությունը: Մենք չենք կարող պայմանավորվել մի իշխանության հետ, ով մեր ընկերներին կեղծ մեղադրանքներով օրենքի և սահմանադրության կոպիտ խախտումներով պահում է կալանքի տակ: Այս իշխանության հետ ապագա չկա»:
Հիշեցնենք, որ այսօր Խորհրդարանն ընտրում է ԱԺ ընդդիմադիր փոխնախագահ, որին հավակնում է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը: