ваш сайт
лучший сайт где можно скачать шаблоны для dle 12.0 бесплатно
» » ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ. Շոշ-Մխիթարաշենի ուղղությամբ արձակվել է 3 արկ. ՊԲ

НОВЫЕ СЕРИАЛЫ

NEWS


ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ. Շոշ-Մխիթարաշենի ուղղությամբ արձակվել է 3 արկ. ՊԲ


ԱՀ Պաշտպանության բանակը հայտարարություն է տարածել. «Օգոստոսի 9-ին՝ ժամը 16:00-ից 22:00-ն ընկած ժամանակահատվածում, հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը հարավ-արևմտյան (Շոշ-Մխիթարաշեն) հատվածում: Բացի հրաձգային զինատեսակներից ադրբեջանական զինուժը կիրառել է նաև ՀՀՆ-9 (հաստոցավոր հակատանկային նռնականետ)՝ հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով 3 արկ: Հայկական կողմը կորուստներ չունի:
Միջադեպի առնչությամբ համապատասխան տեղեկատվություն է տրամադրվել ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը:
Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի հրամանատարությունը կոչ է անում ադրբեջանական կողմին հավատարիմ մնալ ձեռքբերված պայմանավորվածություններին և զերծ մնալ իրադրության հետագա լարման ուղղված քայլերից»: