ваш сайт
лучший сайт где можно скачать шаблоны для dle 12.0 бесплатно
» » Հունաստանում անտառների հրկիզման համար ավելի քան 100 մարդ բերման է ենթարկվել

НОВЫЕ СЕРИАЛЫ

NEWS


Հունաստանում անտառների հրկիզման համար ավելի քան 100 մարդ բերման է ենթարկվել



Հունաստանում իրավապահները բերման են ենթարկել 118 մարդու, որոնց կասկածում են անտառների կանխամտածված կամ պատահական հրկիզման մեջ։ Նրանցից 18-ը ձերբակալվել են: Այս մասին հայտնում է Alpha News-ը։
Այսպիսով, Լեսբոս կղզում տղամարդն անտառային հրդեհի պատճառ է դարձել՝ այրելով ոչխարի բուրդը։ Սերե քաղաքի այգում մալուխ են այրել՝ պղինձ դուրս բերելու համար։ Իսկ Կրիոների քաղաքում հրշեջ-կամավորը վառել է խոտը, որպեսզի անձամբ հանգեցնի բռնկումը։ Արդյունքում նա 4 հրդեհ է կազմակերպել, որոնցից մեկը տարածվել է մոտակա գերեզմանատանը։
Ձերբակալվել է նաև 6 մարդ՝ հրդեհների հետևանքով կիսաքանդ տներ թալանելու համար։
Հիշեցնենք, որ վերջին մի քանի օրվա ընթացքում Հունաստանում 586 հրդեհ է բռնկվել։ Իրավիճակը սրվել է աննախադեպ շոգի և երաշտի ֆոնին։