ваш сайт
лучший сайт где можно скачать шаблоны для dle 12.0 бесплатно
» » «Թշնամու զինված ուժերում նույնիսկ բարձրաստիճան սպաներին է արգելված սմարթֆոն հեռախոս ունենալ»․ Վահրամ Աթանեսյան

НОВЫЕ СЕРИАЛЫ

NEWS


«Թշնամու զինված ուժերում նույնիսկ բարձրաստիճան սպաներին է արգելված սմարթֆոն հեռախոս ունենալ»․ Վահրամ Աթանեսյան


Քաղաքական վերլուծաբան Վահրամ Աթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Թշնամու զինված ուժերում նույնիսկ բարձրաստիճան սպաներին է արգելված սմարթֆոն հեռախոս ունենալ: Արդեն երրորդ տարին է՝ Ալիևի հրամանով հաստատված է ռազմաճակատային գոտում տեղեկատվություն ստանալու հատուկ կարգ, իսկ սահմանամերձ շրջանների բնակչության էլեկտրոնային հաղորդակցության միջոցները պատկան մարմինների շուրջօրյա հսկողության տակ են, գործում է մուտքի և ելքի խիստ սահմանափակում: Համեմատեք այս և մեզանում տիրող իրավիճակը և պարզ կլինի, որ Ադրբեջանի ռազմական հաջողությունները մի շատ որոշակի մասով պայմանավորված են տեղեկատվական անվտանգության խստագույն պահպանմամբ: Ի դեպ, որևէ ադրբեջանցի լրագրող չի դիմի ՄԻԵԴ՝ վիճարկելու իր մասնագիտական գործունեությունը սահմանափակող որոշումների իրավաչափությունը:
Հ.Գ. Հիշու՞մ եք, քառասունչորսօրյա պատերազմում Հադրութի ուղղության հրամանատարներից մեկը, երբ բուժում էր ստանում Երևանում, առաջին իսկ հարցազրույցին ասաց, որ վիրավորում ստանալու պահին գտնվել է մեքենայում, որտեղից մարտը վարում էր հեռախոսով, որի «դատչիկները միացված էին»: Հենց այդպես էլ նա դարձել է թշնամական ԱԹՍ-ի թիրախ»: