ваш сайт
лучший сайт где можно скачать шаблоны для dle 12.0 бесплатно
» » Շիրակի մարզում 41-ամյա տղամարդը առվակից ձուկ բռնելիս էլեկտրահարվել և տեղում մահացել է

НОВЫЕ СЕРИАЛЫ

NEWS


Շիրակի մարզում 41-ամյա տղամարդը առվակից ձուկ բռնելիս էլեկտրահարվել և տեղում մահացել է



SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ օգոստոսի 7-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։
Այդ օրը «Ամասիա» ամբուլատոր կենտրոնից ոստիկանության Ամիասիայի բաժին ահազանգ է ստացվել, որ իրենց է զանգահարել Ամիասիա գյուղի բնակիչ Արամ Խաչատրյանը և հայտնել, որ Ձորակերտ գյուղի մոտ՝ առվակի ափին տղամարդու դի կա:
Ոստիկաններն ու քննիչները առվակի ափին հայտնաբերել են Ամասիա գյուղի բնակիչ 41-ամյա Նորայր Խաչատրյանի դին։  Ըստ նախնական տեղեկությունների՝ վերջինս առվակի ափին ձկնորսական կարթով անզգուշաբար կպել է էլեկտրական լարերին, ինչի հետևանքով էլեկտրահարվել և տեղում մահացել է։
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ՝ դիակի ձախ ձեռքի ափի մեջ հայտնաբերվել է այրված վերք։
Քննիչի որոշմամբ՝ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։