ваш сайт
лучший сайт где можно скачать шаблоны для dle 12.0 бесплатно
» » «Կախվածությունների ազգային կենտրոն»–ից ՌԴ 37-ամյա քաղաքացին ցած է նետվել

НОВЫЕ СЕРИАЛЫ

NEWS


«Կախվածությունների ազգային կենտրոն»–ից ՌԴ 37-ամյա քաղաքացին ցած է նետվել


Օգոստոսի 15–ին, ժամը 18։40-ին «Կախվածությունների ազգային կենտրոն» ՓԲԸ–ից ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել, որ իրենց մոտ ստացիոնար բուժման մեջ գտնվող քաղաքացին կենտրոնի 3-րդ հարկից իրեն ցած է նետել, ում Երեւանի 1-03 շտապօգնության թիվ 53 խումբը տեղափոխել է հիվանդանոց։ Այս մասին հաղորդում է shamshyan.com-ը։
Նոր Նորքի ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը ՌԴ քաղաքացի 37-ամյա Եվգենի Գ․-ն է, ով «Միքայելյան» բժշկական կենտրոն է տեղափոխվել «պոլիտրավմա» ախտորոշմամբ։
Դեպքը տեղի է ունեցել նույն օրը, ժամը 18։30-ի սահմանում։
Ըստ բժշկի՝ Եվգենի Գ․-ն ի վիճակի չէ կատարված մասին բացատրություն տալու։
Ոստիկանության Նոր Նորքի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։