ваш сайт
лучший сайт где можно скачать шаблоны для dle 12.0 бесплатно
» » Արմավիրի բանտում հայտնաբերվել է կալանավորված տղամարդու դի՝ կախված վիճակում

НОВЫЕ СЕРИАЛЫ

NEWS


Արմավիրի բանտում հայտնաբերվել է կալանավորված տղամարդու դի՝ կախված վիճակում


Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի տեղեկություններով՝ օգոստոսի 14-ին ինքնասպանության դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։
Օգոստոսի 14-ին ժամը 07։40-ի սահմաններում ՀՀ արդարադատության նախարարության Քրեակատարողական ծառայության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի կարանտինային խցերից մեկում հերթապահ խումբը հայտնաբերել է սավանով ճաղավանդակից կախված տղամարդու դի։
Կայքի տեղեկություններով՝ մահացածը Երևանի բնակիչ 49-ամյա Ա․ Ս․-ն էր։ Դեպքը տեղի է ունեցել 16-րդ խցում պատուհանի ճաղավանդակից կախվելու միջոցով, իսկ նա մեղադրվում էր ՀՀ ՔՕ 139 հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի (14 տարին չլրացած անձի հետ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելը) հատկանիշներով։
Կայքի տեղեկություններով՝ նրա նախկին կինն այս տարվա ապրիլից կալանավորված է և գտնվում է ՀՀ արդարադատության նախարարության Քրեակատարողական ծառայության «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում (ժողովրդին հայտնի՝ «Կանանց գաղութ»)։ Կինը մեղադրվում է ՀՀ ՔՕ 178 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով։ Նա կասկածվում է մի շարք քաղաքացիների հետ խարդախությամբ ուրիշի գույքի առանձնապես խոշոր չափերով հափշտակություններ կատարելու մեջ։ Գումարը կազմում է մոտ 7 միլիոն դրամ։