ваш сайт
лучший сайт где можно скачать шаблоны для dle 12.0 бесплатно
» » Երկրաշարժ Շիրակի մարզի Բավրա գյուղի մոտ. ցնցման ուժգնությունը կազմել է 4 բալ

НОВЫЕ СЕРИАЛЫ

NEWS


Երկրաշարժ Շիրակի մարզի Բավրա գյուղի մոտ. ցնցման ուժգնությունը կազմել է 4 բալ


Սույն թվականի օգոստոսի 17-ին, տեղական ժամանակով ժամը 09:43-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 05:43-ին ) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային  ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.17⁰ և արևելյան երկայնության 43.95⁰ աշխարհագրական կոորդինատներով  Վրաստան-Հայաստան սահմանային գոտի` Բավրա գյուղից 13 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 3.1 մագնիտուդով երկրաշարժ: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ԱԻՆ-ից։
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4 բալ:
Երկրաշարժը զգացվել է ՀՀ Շիրակի մարզի Բավրա, Ղազանչի 2-3 բալ,  և Լոռու մարզի Մեծավան  գյուղերում` 2 բալ ուժգնությամբ: