ваш сайт
лучший сайт где можно скачать шаблоны для dle 12.0 бесплатно
» » «ՌԴ դեսպանն այցելել է Երասխի սահման․ չեմ տեսնում ձեր ձեռքերը»․ Հակոբ Բադալյան

НОВЫЕ СЕРИАЛЫ

NEWS


«ՌԴ դեսպանն այցելել է Երասխի սահման․ չեմ տեսնում ձեր ձեռքերը»․ Հակոբ Բադալյան


Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ՌԴ դեսպանն այցելել է Երասխի սահման: Չեմ տեսնում ձեր ձեռքերը։ Եթե լուրջ, ապա պատկերացնում ենք չէ՞, թե ինչ մեկնաբանություններ էին գնալու, եթե Երասխի սահման այցելեր, ասենք, աևմտյան որևէ երկրի դեսպան:
Բայց մեծ հաշվով խնդիրը այս կամ այն դեսպանի այս կամ այն այցի հանդեպ վերաբերմունքը չէ: Բուն խնդիրն այն է, որ, ինչպես տարիներ շարունակ, այդպես էլ առ այսօր, Հայաստանում կա տարբեր աստիճանի՝ ընդհուպ մոլեռանդ երկրպագություն այս կամ այն ուղղությամբ, Արևմուտք, Ռուսաստան, Իրան, հիմա երբեմն նաև Չինաստան ու Հնդկաստան, բայց որևէ ուղղությամբ չկա քաղաքական լուրջ օրակարգ ձևավորելու փորձ անգամ, որը կարող է ուղղված լինել բևեռներից մեկին, բայց ուշադրության և դիտարկման արժանի՝ բոլորի համար:
Իսկ քաղաքականություն կարող է լինել միայն այդպես»: