ваш сайт
лучший сайт где можно скачать шаблоны для dle 12.0 бесплатно
» » Երկրաշարժ` Բավրայից 12 կմ դեպի հյուսիս-արևելք. այն զգացվել է Աշոցքում, Սարագյուղում, Բավրայում և Թավշուտում. ԱԻՆ

НОВЫЕ СЕРИАЛЫ

NEWS


Երկրաշարժ` Բավրայից 12 կմ դեպի հյուսիս-արևելք. այն զգացվել է Աշոցքում, Սարագյուղում, Բավրայում և Թավշուտում. ԱԻՆ


Սույն թվականի օգոստոսի 17-ին` տեղական ժամանակով ժամը 18:06-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 14:06-ին), ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.19⁰ և արևելյան երկայնության 43.92⁰ աշխարհագրական կոորդինատներով Վրաստան-Հայաստան սահմանային գոտի` Բավրա գյուղից 12 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 3.3 մագնիտուդով երկրաշարժ: Այս մասին NEWS.am-ին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից:
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4-5 բալ:
Երկրաշարժը զգացվել է ՀՀ Շիրակի մարզի Աշոցք, Սարագյուղ, Բավրա և Թավշուտ գյուղերում` 3 բալ ուժգնությամբ։