ваш сайт
лучший сайт где можно скачать шаблоны для dle 12.0 бесплатно
» » Հատուկ օպերացիայի արդյունքում բերման է ենթարկել Ճվճվ Արոյի որդին

НОВЫЕ СЕРИАЛЫ

NEWS


Հատուկ օպերացիայի արդյունքում բերման է ենթարկել Ճվճվ Արոյի որդին


Ոստիկանությունը Երևանում գործող «Բելաջիո» ռեստորանային համալիրում իրականացրել է հատուկ օպերացիա, որի արդյունքում քրեական պատմություններով հայտնի Արա Վարդանյանի` Ճվճվ Արոյի որդուն` Սերժ Վարդանյանին բերման է ենթարկել. տեղեկությունը հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը։
Ոստիկանության Արաբկիրի բաժնում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ նշված ռեստորանային համալիրում է գտնվում Ճվճվ Արոյի որդին, և նրանք դեպքի վայր են ժամանել և բերման ենթարկել նրան։
Աղբյուրը գրում է նաև, որ հուլիսի 30-ին Երևանում ոստիկանության ծառայողները համատեղ ուժեղացված ծառայություն են կատարել Հրաչյա Քոչար փողոցում, երբ նկատել էին Mercedes մակնիշի ավտոմեքենա: Ոստիկանները ստուգման նպատակով մոտեցել էին այդ մեքենային, սակայն վերջինս հետընթաց էր կատարել, հարվածել ոստիկանության ավտոմեքենային, ապա վարելով ոստիկանների ուղղությամբ` դիմել էր փախուստի։
Ոստիկանությունում տեղեկություններ էին ստացվել, որ Mercedes-ի ղեկին եղել էր քրեական պատմություններով հայտնի 28-ամյա Սերժ Վարդանյանը։