ваш сайт
лучший сайт где можно скачать шаблоны для dle 12.0 бесплатно
» » Ալիևը բաց ասում է, որ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք»-ն իրեն պետք է Սյունիք և Վարդենիս «վերադառնալու» համար. Այվազյան

НОВЫЕ СЕРИАЛЫ

NEWS


Ալիևը բաց ասում է, որ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք»-ն իրեն պետք է Սյունիք և Վարդենիս «վերադառնալու» համար. Այվազյան


Իլհամ Ալիևը բաց ու շիտակ ասում է, թե իրեն ինչի համար են պետք «կոմունիկացիաների ապաշրջափակումն» ու այսպես կոչված «Զանգեզուրյան միջանցքը»՝ որպեսզի «ադրբեջանցիներին վերադարձնի» (առայժմ) Սյունիք և Վարդենիս, այլ կերպ ասած՝ զավթի Հայաստանի այդ մարզերը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Արմեն Այվազյանը:
«Ալիևը հայտարարել է, որ այդ խնդիրը լուծելու է հաջորդ փուլում:
Իսկ եթե մի սև օր թուրքերին, այնուամենայնիվ, հաջողվի գրավել բլկտված Հայաստանի այդ մարզերը, ապա կասկած չկա, որ նրանք անմիջապես դնելու են արդեն Երևանը գրավելու խնդիրը՝ այնտեղ էլ ադրբեջանցիներին «վերադարձնելու» համար։
Տասնամյակներ շարունակ ես և ուրիշները մանրամասնորեն բացատրել, հիմնավորել ու փաստարկել ենք, որ հայասպան թշնամուն հանձնված յուրաքանչյուր քառակուսի մետրն ու կիլոմետրը դառնալու են ընդամենը Հայաստանի շրջանների, քաղաքների ու գյուղերի վրա նոր հարձակումներ ձեռնարկելու պլացդարմ։ Այս աքսիոմատիկ ճշմարտությունն այդպես էլ հրաժարվեցին ընդունել և գործողության ղեկավար սկզբունք դարձնել ՀՀ բոլոր ղեկավարները։ Նրանք հրաժարվեցին ամենայն լրջությամբ նախապատրաստվել կենաց-մահու կռվին ու իբրև հետևանք ստացան կապիտուլյացիա և հայրենազրկում։ Ու այս ամենից հետո դեռ համարձակվում են հոխորտալ և իրենց հանձնվողական ու ձախորդ քաղաքականությունը որակել որպես ճիշտ ու անսխալական։
Ներկայիս կապիտուլյանտական ու խամաճիկային իշխանությունն էլ, երկիրն անհապաղ համըդնհանուր ռազմական ճամբարի վերածելու, ժողովրդին զինելու, պահեստազորային ու աշխարհազորային մեծաքանակ ուժեր կազմավորելու փոխարեն, դարձյալ, ինչպես և 2020 թ. պատերազմից առաջ, զբաղված է մարդկանց ուշադրությունը շեղելով և իր դրսի տերերի պատվերը հլու-հնազանդ կատարելով։
Այսպես երկար շարունակվել չի կարող»,- գրել է Այվազյանը։