ваш сайт
лучший сайт где можно скачать шаблоны для dle 12.0 бесплатно
» » Ինչպես են տուրիստական կազմակերպությունները խարդախության դիմում. «Ժողովուրդ»

НОВЫЕ СЕРИАЛЫ

NEWS


Ինչպես են տուրիստական կազմակերպությունները խարդախության դիմում. «Ժողովուրդ»


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանում խարդախության արդեն որերորդ դեպքն է գրանցվում տուրիստական ընկերության կողմից: Օրեր առաջ հայտնի դարձավ, որ «Դավինչի թրավել»-ից գնել են արտերկրում հանգստի ուղեգրեր, հետո պարզվել է, որ իրենց անունով տոմսեր չկան, հյուրանոցները գումարը չեն ստացել, ամրագրումներ չեն արվել։ Խարդախության նման դեպքեր գրանցվում են ամեն տարի՝ ամառային հանգստի սեզոնին:
Պատճառն այն է, որ տուրօպերատորները որևէ պետական կառույցի կողմից չեն վերահսկվում: Ավելին, թերթը տեղեկացել է, որ զբոսաշրջային ընկերությունները Հայաստանում չեն էլ լիցենզավորվում: «Զբոսաշրջային կոմիտեն չունի նման մեխանիզմ և լիազորություններ, որպեսզի վերահսկողություն իրականացնի: Ուղիղ լիազորություն, որ ընկերության գործունեություն կասեցնի, եթե խարդախություն են անում, կոմիտեն չունի: Օրենքով նախատեսված է, որ փաթեթ վաճառելիս զբոսաշրջային օպերատորը սպառողի հետ պայմանագիր կնքի, և պայմանագրում ենթակա դրույթներ ևս նախատեսված են, կոմիտեն չի կարող վերահսկել՝ կնքվում է այդ պայմանագիրը, թե ոչ»,- թերթի հետ զրույցում ասել է Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը:
Այսինքն՝ հերթական անգամ համոզվում ենք, որ զբոսաշրջային ոլորտը բարձիթողի վիճակում է: Դա է պատճառը, որ մեր երկրում ամեն քայլափոխի կարող ենք հանդիպել տուրիստական ընկերության. դրանք ամենուր են՝ բազմաբնակարան բնակելի շենքերում, նկուղներում, կրպակներում, անգամ «դալաններում»: Փաստ է՝ ամեն տարի գրանցվող խարդախության դեպքերը չեն սթափեցնում կառավարությանը:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։