ваш сайт
лучший сайт где можно скачать шаблоны для dle 12.0 бесплатно
» » «Ստախոսների քթերը պետք է Պինոկիոյի քթի նման մեծանան»․ Ոսկան Սարգսյան

НОВЫЕ СЕРИАЛЫ

NEWS


«Ստախոսների քթերը պետք է Պինոկիոյի քթի նման մեծանան»․ Ոսկան Սարգսյան


Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նիկոլ Փաշինյանը և նրա իշխանավորները շարունակում են մրցել, թե ո՞վ ավելի մեծ սուտ կասի։ Ստի այդ մրցույթին մասնակցում է նաև ԱԺ պատգամավոր, իրեն օլիգարխ չհամարող, Նիկոլ Փաշինյանի հեղափոխական ընկեր, «Ռոսիա» կինոթատրոնի ճարտարապետական տեսքը աղավաղած Խաչատուր Սուքիասյանը։ Նա ԱԺ-ում հայտարարել է, որ Հայաստանն այսօր դինամիկ զարգանում է, գյուղատնտեսությունը զարգանում է, մարդիկ կարողանում են եկամուտ ունենալ։
Օգոստոսի 17-ին Նիկոլ Փաշինյանի համադասարանցի, նրա հարսանիքի քավոր, նրա կողմից Տավուշի մարզպետ նշանակված Հայկ Ղալումյանը վարել է Տավուշի մարզխորհրդի նիստը, որտեղ հայտարարվել է, որ Տավուշի մարզում ավարտվել են 2 հազար հեկտար արտհնձի աշխատանքները, ցորենի միջին բերքը կազմել է 21, գարունը՝ 19 ցենտներ։ Ամառն ավարտվում է, օգոստոսի 17-ի դրությամբ հնձվել է ընդամենը 2 հազար հեկտար, բերքատվությունն էլ ՝ շատ ցածր, գյուղացին ի՞նչ եկամուտ կարող է դրանից ստանալ։
Ստախոսների քթերը պետք է Պինոկիոյի քթի նման մեծանան, որ ժողովուրդը հեռվից ճանաչի ստողներին»։