ваш сайт
лучший сайт где можно скачать шаблоны для dle 12.0 бесплатно
» » «Իրավիճակը լարման միտում ունի»․ Սեյրան Օհանյան

НОВЫЕ СЕРИАЛЫ

NEWS


«Իրավիճակը լարման միտում ունի»․ Սեյրան Օհանյան


«Իրավիճակը լարման միտում ունի։ Կարծում եմ՝ այսօր լայնամասշտաբ պատերազմ կարող է չլինել, որովհետև ՌԴ խաղաղապահ ուժերի առկայությունը և մեր համագործակցությունը ՌԴ-ի հետ թույլ չի տա դա»,- «Ազատության» եթերում անդրադառնալով սահմանային իրավիճակին, ասել է «Հայաստան» խմբակցության ղեկավար, Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը։
«Այնուամենայնիվ, տեղային բախումներ կարող են լինել, որովհետև աշխարհաքաղաքական իրադարձությունները, ուժային կենտրոնների շահերի բախումները և տարածաշրջանում նոր դերակատարների առկայությունը լուրջ անվտանգային նաև հակահետախուզական խնդիրներ պետք է դնեն մեր պետության առջև և այդ ուղղությամբ պետք է աշխատենք»,- նշել է Օհանյանը։
«Դրան նպաստում է նաև Ադրբեջանի ղեկավարության՝ իր խնդիրներն առաջ տանելու հռետորաբանությունը երեք ուղղությամբ՝ տարածքային ամբողջականություն, միջանցք և սահմանազատում ու սահամանգծում»,- հավելել է նա։