ваш сайт
лучший сайт где можно скачать шаблоны для dle 12.0 бесплатно
» » «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ն՝ երեխայի հանկարծամահ լինելու լուրերի մասին

НОВЫЕ СЕРИАЛЫ

NEWS


«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ն՝ երեխայի հանկարծամահ լինելու լուրերի մասին


«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ն հայտարարություն է տարածել․ «Էլեկտրոնային մի քանի լրատվամիջոցներ հղում անելով Շամշյանին գրում են, որ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում 8 ամսական երեխա է ՀԱՆԿԱՐԾԱՄԱՀ եղել։
Երեխան հանկարծամահ չի եղել, նա գլխի վրա ընկել է իրենց տան 2-րդ հարկից ու ստացել կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ: Կոմատոզ վիճակով (3 բալ), կատատրավմա, ծանր գլխուղեղային վնասվածքով ընդունվել է կլինիկա, վիրահատվել է, կյանքի ցուցումներով նույն օրը կատարվել է դեկոմպրեսիոն տրեպանացիա:
Երկու շաբաթ շարունակ փոքրիկը եղել է ծայրահեղ ծանր վիճակում, որից հետո գիտակցության չգալով մահացել է:
Երեխան ոչ թե 8 ամսական է, այլ 1 տարեկան 8 ամսական»,-նշված է ԲԿ-ի հայտարարության մեջ: