ваш сайт
лучший сайт где можно скачать шаблоны для dle 12.0 бесплатно
» » «Թուրքիայի հետ սահմանի բացումը Հայաստանի համար հավասարազոր է ինքնասպանության»․ Արման Աբովյան

НОВЫЕ СЕРИАЛЫ

NEWS


«Թուրքիայի հետ սահմանի բացումը Հայաստանի համար հավասարազոր է ինքնասպանության»․ Արման Աբովյան


ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր Արման Աբովյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Վերջին շրջանում թուրքական ԶԼՄ-ներում, սոցիալական ցանցերի թուրքական հատվածներում շատ ագրեսիվ կերպով շրջանառվում է տեղեկատվություն Թուրքիայի հետ հարաբերությունները «կարգավորելու» Հայաստանի ենթադրյալ պատրաստակամության մասին:
Մեջբերվում են նախկինում Փաշինյանի խոսքերը «Թուրքիայի հետ բարիդրացիական հարաբերություններ հաստատելու» անհրաժեշտության մասին: Ի դեպ, Փաշինյանի այս կարծիքը նրա թիմակիցները միշտ էին արտահայտում, և, օրինակ, 2020 թվականի նոյեմբերի 9-ի կապիտուլյացիոն ակտի ստորագրումից անմիջապես հետո, Պաշտպանության հանձնաժողովի ղեկավար Անդրանիկ Քոչարյանը ուղիղ ելույթ ունեցավ խորհրդարանի ամբիոնից և հայտարարեց թուրքերի հետ դիվանագիտական հարաբերությունների անհրաժեշտության մասին:
Փաշինյանականները միշտ մի տեսակ հուզումնալից վերաբերմունք են ունեցել թուրքերի հետ «բարիշելու» նկատմամբ, սակայն հարցի նրբության պատճառով նրանք առանձնապես չեն կենտրոնացրել հասարակության ուշադրությունը այս հարցի վրա, չնայած, ենթադրում եմ, որ նրանք փակ դիվանագիտական ուղիներով նախնական բանակցություններ են վարել թուրքերի հետ:
Մնալով իմ կարծիքին, որ թուրքերի հետ սիրախաղ անելը և Թուրքիայի հետ ներկա իրավիճակում սահմանի բացումը Հայաստանի համար հավասարազոր է ինքնասպանության, այնուամենայնիվ, ես նորից կտամ այն հարցերը, որոնք ես պաշտոնապես ուղղել եմ Փաշինյանի կառավարությանը, բայց այդպես էլ պատասխան չեմ ստացել:
1․ Արդյո՞ք Հայաստանը ներկայումս բանակցություններ կամ խորհրդակցություններ է վարում Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման և սահմանների բացման հարցի շուրջ:
2․ Հայաստանը կմասնակցի՞, այսպես կոչված, «պատմաբանների համատեղ հանձնաժողովին», որն առաջարկվել է թուրքերի կողմից՝ ուսումնասիրելու «1915 թվականի իրադարձությունները»:
Կրկնեմ՝ ես այս հարցերի պատասխանները չեմ ստացել»: