ваш сайт
лучший сайт где можно скачать шаблоны для dle 12.0 бесплатно
» » Բացահայտվել է «Թելեգրամ»-ի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվող կազմակերպված խումբ

НОВЫЕ СЕРИАЛЫ

NEWS


Բացահայտվել է «Թելեգրամ»-ի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվող կազմակերպված խումբ


Ոստիկանության ՔՈ գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության և ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության 4-րդ կայազորային քննչական բաժնի ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում փաստական տվյալներ էին ձեռք բերել համացանցի միջոցով կատարվող ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ։ Ոստիկանության և Քննչական կոմիտեի ծառայողները ամենօրյա միջոցառումների արդյունքում պարզեցին, որ «Թելեգրամում» գրանցված «Նարկո սմայլ» էջը պատկանում է մայրաքաղաքի Շենգավիթ թաղամասում բնակվող 33-ամյա մի տղամարդու։ Հետագայում պարզվեց նաև հանցավոր մեխանիզմը։ Շենգավիթում բնակվող 33-ամյա տղամարդն ու եղբայրը մայրաքաղաքի և մարզերի տարբեր վայրերում մարիխուանա և սփայս են թաքցնում։ Հետագայում լուսանկարում են այդ վայրերը և լուսանկարներն ուղարկում 33-ամյա տղամարդու կնոջը։ Նա էլ, ըստ ձեռք բերված փաստական տվյալների, համակարգչով հետևում է «Թելեգրամ» հավելվածում բացված «Նարկո սմայլ» անվամբ էջի նամակագրությանը և թմրանյութ ձեռք բերել ցանկացողներից պահանջում տերմինալի միջոցով վճարել անհրաժեշտ գումարը, լուսանկարել կտրոնները, ապա նրանց է ուղարկում այն վայրերի լուսանկարները, որտեղ ամուսինն ու տեգրը թաքցրել են թմրամիջոցները։ 33-ամյա տղամարդն ու նրա 30-ամյա եղբայրը հայտնաբերվեցին ու, թմրամիջոցներ ձեռք բերելու, պահելու, օգտագործելու և իրացնելու կասկածանքով, բերման ենթարկվեցին ոստիկանության Շենգավիթի բաժին։ 33-ամյա տղամարդու խուզարկությամբ հայտնաբերվեց 42 գրամից ավելի սփայս։ Դատարանի որոշմամբ խուզարկվեց նաև նրա բնակարանը։ Հայտնաբերվեց 37 գրամ մարիխուանա։ Բացահայտման միջոցառումները շարունակվեցին։ Օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում իրավապահները փաստական տվյալներ ձեռք բերեցին, որ 33-ամյա տղամարդը հանցավոր կապի մեջ է Շենգավիթում բնակվող 34-ամյա մի տղամարդու հետ, որը նույնպես թմրամիջոցներ է իրացնում՝ «Թելեգրամում» բացված «Խոտաբիչ» էջի միջոցով։ Նրանց հաջողվեց պարզել նաև, որ այդ էջի նամակագրությանը ևս հետևում է 33-ամյա տղամարդու կինը։ 34-ամյա տղամարդը ևս հայտնաբերվեց ու բերման ենթարկվեց ոստիկանություն։ Նրա խուզարկությամբ հայտնաբերվեց 11 գրամից ավելի մարիխուանա։ Շարունակված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների շնորհիվ իրավապահներին հայտնի դարձավ նաև, թե նրանք ումից են թմրամիջոցները ձեռք բերել։ Խոսքը մայրաքաղաքում բնակվող՝ 30, և Արմավիրի մարզի Թաիրով գյուղի բնակիչ, 47-ամյա տղամարդկանց մասին է։ Նրանք ևս հայտնաբերվեցին ու բերման ենթարկվեցին ոստիկանություն։ Երևանցու խուզարկությամբ մի քանի տասնյակ տարբեր տեսակի հոգեմետ հաբեր ու 14 գրամից ավելի մարիխուանա հայտնաբերվեց։ Հարուցված քրեական գործի շրջանակներում իրավապահները խուզարկեցին նաև թաիրովցու բնակարանը։ Ոստիկանության ծառայողները հայտնաբերեցին առանձնապես խոշոր չափերի՝ 350 գրամից ավելի մարիխուանա։ Մի խումբ անձանց մեղադրանք է առաջադրվել։ Նրանք կալանավորվել են։ Հայտնաբերվել, բերման է ենթարկվել նաև վերը նշված կազմակերպված խմբի, այսպես ասած՝ պարագլուխը, որը նույնպես կալանավորվել է։ Կարող ենք արձանագրել, որ իրավապահների պրոֆեսիոնալ աշխատանքի շնորհիվ տելեգրամյան հիշյալ էջերի գործունեությունը դադարեցվել է։ Միջոցառումները շարունակվում են՝ նմանատիպ այլ էջերի հետևում կանգնած անձանց հայտնաբերելու և քրեական պատասխանատվության դաշտ բերելու ուղղությամբ։ Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։