ваш сайт
лучший сайт где можно скачать шаблоны для dle 12.0 бесплатно
» » Զովունի գյուղում կախված հայտնաբերված 14-ամյա տղայի գրպանում ձեռագիր գրված նամակ է եղել

НОВЫЕ СЕРИАЛЫ

NEWS


Զովունի գյուղում կախված հայտնաբերված 14-ամյա տղայի գրպանում ձեռագիր գրված նամակ է եղել


Կոտայքի մարզի Զովունի գյուղում նախօրեին անչափահաս՝ 14-ամյա տղայի ինքնասպանության դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել, դեպքի զննությամբ տղայի գրպանից ձեռագիր գրված նամակ է հայտնաբերվել: Այս մասին հայտնում են քննչական կոմիտեի հասարակայության հետ կապերի վարչությունից։ 
Դիակի արտաքին զննությամբ, պարանոցի հատվածում հայտնաբերվել է ճմլման ակոս, իսկ  գրպանից՝ ձեռագիր գրված նամակ:
Հիշեցնենք, որ օգոստոսի 23-ին՝ ժամը 12:15-ին, «Նաիրի» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել այն մասին, որ Կոտայքի մարզի Զովունի գյուղի տներից մեկում 14 տարեկան տղա երեխա կա կախված:
Պարզվել է, որ տան տանիքում՝ ձգումներ կատարելու համար նախատեսված մետաղյա ձողից սպորտային համազգեստի գոտիով  կախվելու միջոցով ինքնասպանություն է գործել 2007թ. ծնված անչափահաս պատանին, որի դին դեպքի վայրի զննությամբ  հայտնաբերվել է տանիքում՝ գետնին պառկած վիճակում:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:
Կատարվում է նախաքննություն: