ваш сайт
лучший сайт где можно скачать шаблоны для dle 12.0 бесплатно
» » Առիթից օգտվո՞ւմ եք՝ վարչապետը մեզ կոչ է արել կոռեկտ մնալ, չպետք է տանք մեկի գլուխը ջարդենք. Հայկ Սարգսյան

НОВЫЕ СЕРИАЛЫ

NEWS


Առիթից օգտվո՞ւմ եք՝ վարչապետը մեզ կոչ է արել կոռեկտ մնալ, չպետք է տանք մեկի գլուխը ջարդենք. Հայկ Սարգսյան


Առիթից օգտվո՞ւմ եք՝ վարչապետը մեզ կոչ է արել կոռեկտ մնալ, չպետք է տանք մեկի գլուխը ջարդենք։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 25-ին, Ազգային ժողովում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը։
«Վերջին մեկ օրվա ընթացքում Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի խմբակցություններն ամբողջ պարտության բեռը փորձում են բարդել վարչապետ Նիկոլ Փաշինյանի վրա։ 1990-ին ՀՀ-ի բնակչության թիվը եղել է 3.5 մլն, 2018-ին՝ 2.9 մլն։ Այդ ժամանակ Նիկոլ Փաշինյանը վարչապետ չէր։ Այսինքն այդ երկու ղեկավարների պատճառով ՀՀ բնակիչների թիվը պակասել է 550 հազարով։ Ադրբեջանի բնակչության թիվն աճել է ավելի քան 3 միլիոնով, իսկ մեր բնակչության թիվը պակասել է կես միլիոնով։ Այս ընթացքում Ադրբեջանը զինել է իր բանակը, երբ մենք գնում էին 80-ականների կամ 90-ականների զենքեր, Ադրբեջանը գնում էր ժամանակակից սպառազինություն, անօդաչու սարքեր»,-ասաց պատգամավորը։
Հայկ Սարգսյանը պնդեց, որ իրենք փաստերով եւ թվերով կարող են մի քանի անգամ ավելի շատ մեղադրել ընդդիմադիրներին եւ նրանց քաղաքական թիմերի առաջնորդներին.
«2018-ին ունեցել ենք երկու անգամ պակաս ժամկետային զինծառայող, քան դրանից 10 տարի առաջ։ Միշտ ասել ենք՝ մեր խնդիրների մասին չխոսենք, որ թշնամին չիմանա ու չուրախանա, բայց պարզվեց՝ թշնամին ամեն ինչ շատ լավ ֆիքսել ու իմացել է։ Արցախում գյուղեր ենք ունեցել, որ մարդ է մահացել ու գյուղում մի տղամարդ չի եղել, որ փոս փորի, կողքի գյուղից են մարդ բերել։ Բա սրա մասին ինչու՞ չեք խոսում, ինչու՞ չեք ասել, որ մեր սահմանապահ գյուղերը դատարկվում են։ Առիթից օգտվում ե՞ք, որ վարչապետը մեզ կոչ է արել կոռեկտության սահմաններում մնալ, չպետք է տանք մեկի գլուխը ջարդենք»։