ваш сайт
лучший сайт где можно скачать шаблоны для dle 12.0 бесплатно
» » Ո՞ր դեպքերում աշխատողը կարող է չներկայացնել ՊՇՌ հետազոտության բացասական պատասխանը

НОВЫЕ СЕРИАЛЫ

NEWS


Ո՞ր դեպքերում աշխատողը կարող է չներկայացնել ՊՇՌ հետազոտության բացասական պատասխանը


ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինն իրազեկում է. «ՀՀ առողջապահության նախարարի 65-Ն հրամանով փոփոխություն է կատարվել ՀՀ-ում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման կանխարգելման նպատակով կիրառվող սանիտարական կանոնները հաստատելու մասին առողջապահության նախարարի թիվ 17-ն հրամանում, ըստ որի՝
  • աշխատողները յուրաքանչյուր 14 օրը մեկ ներկայացնում են կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ախտորոշման պոլիմերազային շղթայական ռեակցիայի հետազոտության (ՊՇՌ հետազոտություն) բացասական արդյունքը հավաստող առավելագույնը 72 ժամ վաղեմության սերտիֆիկատ։
Բացառություն.
Պահանջը չի վերաբերում ՝
  • ամբողջական պատվաստված,
  • մեկ դեղաչափ պատվաստված,
  • փաստագրված բացարձակ հակացուցում ունեցող աշխատողներին,
  • հղիներին։
ՊՇՌ հետազոտությունն իրականացնում է աշխատողն՝ իր հաշվին:
Սահմանված նորմերը չպահպանելու դեպքում պատասխանատվություն է կրում տնտեսավարողը` Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքով սահմանված կարգով։
Փոփոխությունն ուժի մեջ է մտնում սույն թվականի հոկտեմբերի 1-ից»:

Новые фильмы

Новые Мультфильмы