ваш сайт
лучший сайт где можно скачать шаблоны для dle 12.0 бесплатно
» » Սեպտեմբերի 20-ի ժամը 17.00-ից փակ կլինեն Հանրապետության հրապարակ մտնող բոլոր փողոցները․ Ոստիկանություն

НОВЫЕ СЕРИАЛЫ

NEWS


Սեպտեմբերի 20-ի ժամը 17.00-ից փակ կլինեն Հանրապետության հրապարակ մտնող բոլոր փողոցները․ Ոստիկանություն


Հայաստանի Անկախության 30-ամյակի առթիվ կազմակերպված միջոցառումների փորձի մասնակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով սեպտեմբերի 20-ի ժամը 17.00-ից փակ կլինեն Հանրապետության հրապարակ մտնող բոլոր փողոցները։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը։
Սեպտեմբերի 21-ին, ժամը 15.00-ից մինչև միջոցառման ավարտը, փակ կլինեն դեպի Հանրապետության հրապարակ տանող փողոցները՝ Աբովյան փողոցը՝ Աբովյան-Թումանյան փողոցների խաչմերուկից, Նալբանդյան փողոցը՝ Նալբանդյան-Թումանյան փողոցների խաչմերուկից, Հանրապետության փողոցը՝ Հանրապետություն-Թումանյան փողոցների խաչմերուկից, Վարդանանց փողոցը՝ Սախարովի հրապարակից մինչև Վարդանանց փակուղի, Արամի փողոցը՝ Խանջյան-Արամ փողոցների խաչմերուկից դեպի Նալբանդյան փողոց, Տիգրան Մեծի պողոտան՝ Տիգրան Մեծի պողոտա-Խանջյան փողոց խաչմերուկից, Վազգեն Սարգսյան փողոցը՝ Շահումյանի հրապարակից, Ամիրյան փողոցը՝ Ամիրյան փողոց-Մաշտոցի պողոտա խաչմերուկից, Բուզանդի փողոցը՝ Բուզանդի փողոց-Մաշտոցի պողոտա խաչմերուկից։
Ժամը 20։00-ից կսահմանափակվի նաև հետևյալ հասցեներ քաղաքացիների ելումուտը՝ Վարդանանց փողոցի 2-ից 16 զույգ համարի հասցեներ, 16/1, 16/2, 5-ից 11 կենտ հասցեներ, 11/4 և հարակից շինություններ, Հանրապետության փողոցի 59-ից 67 կենտ համարի հասցեներ, 58-ից 70 զույգ համարի հասցեներ և հարակից շինություններ, Տպագրիչների փողոցի 3-ից 5Ա կենտ հասցեների շենքեր, 4 և 6 զույգ հասցեների շենքեր և հարակից շինություններ, Նալբանդյան փողոցի 46-ից 50 զույգ համարների շենքեր, 50/1, 50/2, 50/3 և հարակից շինություններ։

Новые фильмы

Новые Мультфильмы