ваш сайт
лучший сайт где можно скачать шаблоны для dle 12.0 бесплатно
» » «Անցյալ տարի՝ այս ժամերին, ստացանք տեղեկություններ՝ ադրբեջանական կենդանի ուժի և տեխնիկայի կուտակումների մասին»․ Դ․ Թորոսյան

НОВЫЕ СЕРИАЛЫ

NEWS


«Անցյալ տարի՝ այս ժամերին, ստացանք տեղեկություններ՝ ադրբեջանական կենդանի ուժի և տեխնիկայի կուտակումների մասին»․ Դ․ Թորոսյան


ՀԿ նախագահ, «Բանակ-ինֆո» կայքի համակարգող Դավիթ Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Անցյալ տարի՝ այս ժամերից սկսած մինչև կեսգիշեր, սկսեցինք ստանալ անհանգստացնող տեղեկություններ տարբեր հատվածներում ադրբեջանական կողմի կենդանի ուժի և տեխնիկայի կուտակումների, շարժերի մասին, մի շարք ստորաբաժանումներ բերվել էին մարտական պատրաստության համապատասխան բարձր աստիճանի։ Փակ ֆորմատով համապատասխան անձանց հետ 1-2 զրույցի, ոչ պաշտոնական խողովակներով ստացված տեղեկությունների համադրման արդյունքում առավել անհանգստացնող էր ՀՀ հյուսիսարևելյան ուղղությունը, ուստի որոշում կայացրի գիշերը ժամը 1-2-ի մոտակայքում Երևանից շարժվել իմ ծննդավայր Ալավերդի, որտեղ «բազավորվելը» շատ հարմար էր Տավուշի ուղղությամբ հնարավոր գործողությունների դեպքում, առավելագույնը 1 ժամում հնարավոր կլիներ հայտնվել այնտեղ։ Ճանապարհը այնքան էլ հեշտ չանցավ, քանի որ ձնախառն անձրև էր Ապարանից սկսած, և ամբողջ ճանապարհին շարունակում էի օպերատիվ կապ (չշփոթել այլ օպերատիվ կապի հետ) պահել թե՛ համապատասխան անձանց, թե՛ ՄՏՎ-ում գտնվող զինվորների, թե՛ որոշ սպաների հետ։
Լուսադեմին արդեն Ալավերդու մեր տանն էի, մեքենայում դասավորված և պատրաստ դրած մեկ ամբողջ լրակազմ` 2 տեսախցիկ` մեկ հիմնական և մեկ պահեստային, մեկ զրահաբաճկոն( բռոնիկ), մեկ սաղավարտ(каска-к), նոթբուք, բատինկա, տագնապի պայուսակ (տրիվոժնի), պահուստային շորեր, դաշտային մեկ համազգեստ և այլ անհրաժեշտ իրեր։ Մի քանի ժամ հանգստանալուց հետո զրուցում էի հատուկ նշանակության ստորաբաժանումներից մեկի զինծառայող ընկերոջս հետ, պայմանավորվում գալիք օրվա անելիքների մասին։
Շարունակելի... վաղը կպատմեմ ինչպես ընկներներով գնացինք պատերազմ, ինչու այդ օրը կյանքում առաջին և միակ անգամ զոհված ընկներներիցս Գևորգ Արշակյանն ինձանից «նեղացավ» և այլ հետաքրքիր ու տանջող հուշեր»։

Новые фильмы

Новые Мультфильмы