HAYASTAN.PRO

Քննություն է կատարվում Կապանում տեղի ունեցած միջադեպի ահազանգերի վերաբերյալ․ Ոստիկանություն

ՀՀ Ոստիկանությունում քննություն է կատարվում Կապանում տեղի ունեցած միջադեպի ահազանգերի վերաբերյալ։ Այս մասին հայտնեցի ոստիկանությունից։
 
«Ոստիկանության պետ Արման Սարգսյանի հանձնարարությամբ ոստիկանությն ներքին անվտանգության վարչությունում ծառայողական քննություն է կատարվում»,- հայտնեցին ոստիկանությունից։
 
Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հայտնել էր, որ Սյունիքի ոստիկանությունում ձերբակալված քաղաքացիներին  խոշտանգում են։
Նշենք, որ ձերբակալվածները Քաջարանի համայնքապետի մերձավոր շրջապատից  էին։  168.am-ը հայտնում է, որ ձերբակալվածներից մեկը, ում քիչ առաջ ազատ են արձակել, պարզվում է՝ սխալմամբ է տարվել ոստիկանանական բաժանմունք:

OTHER NEWS
© 2020 HAYASTAN.PRO | All Rights Reserved. HAYASTAN.PRO