HAYASTAN.PRO

ՀԿԾՀ-ն կքննարկի գազի սակագների վերանայման հայտերը



2020 թվականի հունիսի 4-ին ժամը 14:00 ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում  նախատեսվում է աշխատանքային կարգով քննարկել բնական գազի սակագների վերանայման հայտերը:
Ինչպես տեղեկացնում են ՀԿԾՀ-ից, հաշվի առնելով նոր կորոնավիրուսով (COVID-19) պայմանավորված իրավիճակը,  քննարկմանը մասնակցելու նպատակով հետաքրքրություն ցուցաբերած անձիք կարող են մինչև 03.06.2020թ. ժամը 13:00 գրանցվել՝ իրենց տվյալները ներկայացնելով mmomjyan@psrc.am էլեկտրոնային փոստին կամ զանգահարելով (010)58-45-29 հեռախոսահամարին։
OTHER NEWS
© 2020 HAYASTAN.PRO | All Rights Reserved. HAYASTAN.PRO