HAYASTAN.PRO

«Որևէ խմբավորում մի միլիմետր անգամ առաջ չի եկել». Արծրուն Հովհաննիսյան



«Այսօր՝ վաղ առավոտյան, մարտական գործողությունները շարունակվել են բոլոր ուղղություններով»,- ճեպազրույցի ժամանակ հայտնեց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:
Անդրադառնալով հյուսիսում մարտական գործողություններին՝ Հովհաննիսյանն ասաց. «Հարձակողական մի քանի փորձ են կատարել ադրբեջանական զինված ուժերը, որոնք հետ են մղվել մեր ԶՈՒ-ի կողմից՝ հակառակորդին պատճառելով զգալի կորուստներ։ Կիրառվել է ավիացիա, հիմնականում՝ մարտավարական ինքնաթիռներ, որոնք հաջողության չեն հասել»:
Նա հայտնեց, որ կենտրոնական ուղղությամբ մի քանի դիվերսիոն խմբեր փորձել են ներթափանցել հայկական դիրքեր և առաջանալ. «Մեր հրետանային դիպուկ կրակից հետո դիմել են փախուստի։ Եղել են հիմնականում առանց զրահատեխնիկայի խմբեր»,- նշեց ՊՆ ներկայացուցիչը:
Հովհաննիսյանի փոխանցմամբ՝ հարավային ուղղությամբ մի քանի օջախային մարտեր են շարունակվել. «Ուղղությունը հատկապես թեքվել է դեպի ավելի հարավ՝ ավելի մոտ Արաքսի հունին։ Մի քանի օջախային առանձին տեղերում հակառակորդի՝ առաջխաղացման բոլոր փորձերը կասեցվել են, որևէ խմբավորում որևէ միլիմետր առաջ չի եկել, հետ են մղվել՝ կրելով զգալի կորուստներ»,- ասաց Արծրուն Հովհաննիսյանը:

OTHER NEWS
© 2020 HAYASTAN.PRO | All Rights Reserved. HAYASTAN.PRO