HAYASTAN.PRO

Մարտերը շարունակվում են, բայց նախորդ օրերի համեմատ թեժ չեն․ Հովհաննիսյան



Այսօր վաղ առավոտյան մարտական գործողությունները շարունակվել են բոլոր ուղղություններով՝ տեղեկացրեց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը՝ հավելելով, որ անգամ թեժ է եղել կենտրոնական ուղղությունը։
«Նախ հյուսիսում մարտական գործողություն ները եղել են հետևյալ բնույթի․ հակառակորդը հարձակողական մի քանի փորձ է կատարել հակառակորդը, որոնք մեր զինված ուժերը հետ են մղել՝ թշնամուն պատճառելով զգալի կորուստ։ Կիրառվել է ավիացիա, հիմնականում մարտավարական ինքաթիռներ, որոնք որևէ կերպ հաջողության չեն հասել»,- ասաց Հովհաննիսյանը։
Կենտրոնական ուղղությամբ մի քանի դիվերսիոն խմբեր փորձել են ներթափանցել մեր դիրքեր և առաջանալ, սակայն մեր հրետանու դիպուկ հավածներից հետո նահանջել են և դիմել ախուստի։ Եղել են հիմնականում առանց զրահատեխնիկայի ուժեր։
«Հարավային ուղղությամբ մի քանի օջախային մարտերը շարունակվել են։ Հատկապես ուղղությունը փոխվել է դեպի հարավ՝ Արաքսի հունին ավելի մոտիկ։ Մի քանի օջախային առանձին տեղերում  մեր զինված ուժերը հակառակորդի առաջխաղացման փորձերը կասեցրել են, որևէ միլիմետր որևէ խմբավորում առաջ չի եկել, հետ են մղվել՝ կրելով զգալի կորուստներ։ Օդուժ որպես այդպիսին գրեթե չի կիրառվել, չնայած առավոտյան մեր ՀՕՊ-ի կողմից խոցվել է մեկ ինքնաթիռ։ Մարտերը շարունակվում են, դրանք այնքան թեժ չեն՝ նախորդ օրերի հետ համեմատ։ Կիրառվում է հիմնականում հրետանի, կիրառվում է շատ քիչ քանակությամբ զրահատեխնիկա, կիրառվում է մեծ թվով դիվերսիոն, գրոհող խմբեր, հետևակ և մասամբ օդուժ»,-օրվա օպերատիվ-մարտավարական իրավիճակն ամփոփեց Արծրուն Հովհաննիսյանը։
OTHER NEWS
© 2020 HAYASTAN.PRO | All Rights Reserved. HAYASTAN.PRO