ваш сайт
лучший сайт где можно скачать шаблоны для dle 12.0 бесплатно
» » Ալիև․ Ոչ մի հանրաքվե ԼՂ-ում չի լինի

НОВЫЕ СЕРИАЛЫ

NEWS


Ալիև․ Ոչ մի հանրաքվե ԼՂ-ում չի լինի



Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ ինքնորոշման մասին հանրաքվե Լեռնային Ղարաբաղում չի լինի։
«Ոչ, իհարկե՝ ոչ։ Ոչ մի հանրաքվե Լեռնային Ղարաբաղում չի լինի։ Մենք համաձայն չենք դրան։ Մենք համաձայնություն չենք տվել բանակցությունների ժամանակ, և այժմ, երբ վերադարձրել ենք տարածքների զգալի մասը, դրա մասին խոսք անգամ լինել չի կարող»,- ասել է Ալիևը ճապոնական Nikkei թերթին հարցազրույցում, գրում է ՌԻԱ Նովոստին։
Նա նաև նշել է, որ Բաքուն նախապայմաններ առաջ կքաշի ռազմական դիտորդների տեղակայման հարցում։
«Սկզբունքորեն մենք չենք մերժում դիտորդների և խաղաղապահների տեղակայումը, սակայն մեր պայմաններն առաջ կքաշենք, երբ ժամանակը գա»,- ասել է նա։
Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է լայնածավալ հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ երկրի ամբողջ տարածքում։

Новые фильмы

Новые Мультфильмы