HAYASTAN.PRO

Իրանը զգուշացնում է սահմանների փոփոխության մասին․ նորից Խուդաֆերին



Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հատուկ ջոկատ եւ ռազմական տեխնիկա է ուղարկում Լեռնային Ղարաբաղի ու Նախիջեւանի հետ սահմանային հատվածներ։ Այս մասին հայտնել է ԻՀՊԿ ներկայացուցիչը՝ նշելով, որ Թեհրանը դա անում է երկրի հյուսիսարեւմտյան սահմաններին օտարերկրյա ներկայությունից ազգային անվտանգությունը պաշտանելու համար։
Իրանը չի հանդուրժի տարածաշրջանի սահմանների աշխարհքաղաքական փոփոխություններ, ասել է նա։


Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԻՀՊԿ հրամանատար Հոսեյն Սալամին եղել է երկրի սահմանին, Խուդաֆերինի հատվածում։ Այս մասին Սալամին հայտնել էր Թվիթերի իր միկրոբլոգում։
Իրանը տարածաշրջանում աշխարհքաղաքական սահմանների ի՞նչ փոփոխության մասին է խոսում եւ ի՞նչը մտադիր չէ թույլ տալ։


Արցախի ու Իրանի սահմանին իրադարձությունները զարգանում են ոչ միայն ռազմական առումով, այլ նաեւ աշխարհքաղաքական։ Իրանը խոսում է աշխարհքաղաքական սահմանների փոփոխության մասին Վաշինգտոնում Հայաստանի ու Ադրբեջանի եռօրյա խորհրդակցություններից հետո, որից հետո նախագահ Թրամփը հայտարարեց, որ կարող է հեշտ լուծել ղարաբաղյան խնդիրը։
Ադրբեջանն արհամարհել է Վաշինգտոնում պայմանավորված հրադադարը, բայց հակամարտության լուծման առաջարկը, ինչպես նաեւ տարածաշրջանի երկրների հնարավոր արձագանքը շատ են անհանգստացրել Իրանին։


Ներկայում Թուրքիան է կառավարում Ադրբեջանը եւ բաց չի թողնի այն կլանելու պահը, եթե ոչ ամբողջությամբ, ապա Նախիջեւանը։
100 տարի առաջ Իրանը գործարքի գնաց Թուրքիայի հետ՝ նրան տրամադրելով նեղ միջանցք Նախիջեւանի հետ հաղորդակցության համար։ Այդ միջանցքով Թուրքիան ամրացրել է իր ռազմաքաղաքական ներկայությունը Նախիջեւանում, փաստացի հող նախապատրաստելով դրա բռնակցման համար։


Իրանը պատրաստվում է իրադարձությունների ցանկացած զարգացման։ Թեհրանը պատրա՞ստ է պաշտպանել ներկայիս աշխարհքաղաքական սահմանները։
OTHER NEWS
© 2020 HAYASTAN.PRO | All Rights Reserved. HAYASTAN.PRO