ваш сайт
лучший сайт где можно скачать шаблоны для dle 12.0 бесплатно
» » Թրամփի վերընտրվելն Էրդողանին համարձակություն կտա իր ագրեսիվ քաղաքականության մեջ. Քուք

НОВЫЕ СЕРИАЛЫ

NEWS


Թրամփի վերընտրվելն Էրդողանին համարձակություն կտա իր ագրեսիվ քաղաքականության մեջ. Քուք



ԱՄՆ նախկին փոխնախագահ, Դեմոկրատական կուսակցությունից նախագահի թեկնածու Ջո Բայդենի՝ նախագահ ընտրվելու դեպքում Թուրքիան կարող է զգալի փոփոխություններ ակնկալել ԱՄՆ-ի հետ հարաբերություններում: Այս մասին ասել է ամերիկյան Միջազգային հարաբերությունների խորհրդի՝ Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի հարցերով ավագ գիտաշխատող Սթիվեն Քուքը՝ Ahval-ին տված հարցազրույցում:
Նա նշել է, որ ընտրվելու դեպքում Բայդենը շեշտը դնելու է օրենքի գերակայության վրա, ինչը Թուրքիայի համար զգալի բացասական հետևանքներ կարող է ունենալ։

՛՛Բայդենը կոշտ դիրքորոշում կորդեգրի ԱՄՆ-ի դաշնակիցների նկատմամբ։ Եվ եթե հաշվի առնենք Միացյալ Նահանգների հետ Թուրքիայի արտաքին և ներքին քաղաքականության հետ կապված խնդիրների երկար ցուցակը, ապա Թուրքիան հնարավորություն ունի այդ երկրներից մեկը դառնալ՛՛,-ասել է Քուքը։
Նա միևնույն ժամանակ նշել է, որ Թրամփի վերընտրվեու դեպքում ԱՄՆ-Թուրքիա հարաբերություններում փոփոխություններ տեղի չեն ունենա, ինչը, նրա խոսքով, Էրդողանին համարձակություն կտա իր ագրեսիվ քաղաքականության մեջ:

Новые фильмы

Новые Мультфильмы