ваш сайт
лучший сайт где можно скачать шаблоны для dle 12.0 бесплатно
» » «Այս խայտառակության մասին արդեն խոսվում է Ադրբեջանում». Կարեն Հովհաննիսյան

НОВЫЕ СЕРИАЛЫ

NEWS


«Այս խայտառակության մասին արդեն խոսվում է Ադրբեջանում». Կարեն Հովհաննիսյան



Ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ադրբեջան անունով արհեստածին պետությունը հայտնվել է մի իրավիճակում, որից վախենում է և տարիներ շարունակ հենց դրա համար հետ էր մնում լայնամասշտաբ հարձակումից։ Այս իրավիճակում է հայտնվել բացառապես Թուրքիայի ձեռամբ։ Նավթ արտահանող պետությունը, ով այս պատերազմում ներգրավել է վարձկան ահաբեկիչների, բարձր վարձատրվող թուրքական զինուժի հրամանատարների, ինչպես նաև՝ թուրքական հատուկ նշանակության ջոկատների, կրկին բարձր վարձատրությամբ հենց Ադրբեջանի կողմից, չեն կարողանում լուծել ռազմավարական հարցեր։ Այս խայտառակության մասին արդեն խոսվում է Ադրբեջանում, և չկա այն մեծ ոգևորվածությունը, որը կար պատերազմի առաջին օրերին հասարակության շրջանում։ Այստեղ չպետք է խառնենք հայատյացությունը և պատերազմի նկատմամբ ոգևորվածության անկումը։ Ատում են հային նույն ոգով, բայց նաև այլևս խնդիր ունեն պատերազմի հոգեբանության հետ...»: 

Новые фильмы

Новые Мультфильмы