ваш сайт
лучший сайт где можно скачать шаблоны для dle 12.0 бесплатно
» » «Տարօրինակ է լսել ԼՂ հարցով ԱՄՆ պետքարտուղարության հայտարարությունը». Լավրով

НОВЫЕ СЕРИАЛЫ

NEWS


«Տարօրինակ է լսել ԼՂ հարցով ԱՄՆ պետքարտուղարության հայտարարությունը». Լավրով



«Տարօրինակ է լսել ԱՄՆ պետքարտուղարության՝ Ղարաբաղի շուրջ հայտարարության մանրամասները ներկայացնելու անհրաժեշտության մասին հայտարարությունը»,- հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
     Ավելի վաղ պետդեպարտամենտի բարձրաստիճան ներկայացուցիչը հայտարարել էր, որ ԱՄՆ-ը և Ֆրանսիան սպասում են ղարաբաղյան հակամարտության շուրջ Թուրքիայի դերակատարման վերաբերյալ մանրամասներին։
     «Ինձ համար տարօրինակ էր դա լսել: Եթե անկեղծ, ես կարծում եմ, որ նման հայտարարությունները կա՛մ արտացոլում են նման հայտարարություններ կատարողի ոչ բավարար տեղեկացվածությունը, կա՛մ պարզապես թյուրիմացությունների արդյունք են»,- ասել է ՌԴ ԱԳ նախարարը:
     Լավրովը հավաստիացրել է, որ ամերիկյան կողմը ամեն ինչի մասին տեղեկացվել է պետքարտուղարի տեղակալի մակարդակով՝ հաշվի առնելով, որ պետքարտուղար Մայք Փոմփեոն այժմ գտնվում է երկարաժամկետ արտասահմանյան ուղևորության մեջ: