ваш сайт
лучший сайт где можно скачать шаблоны для dle 12.0 бесплатно
» » «Ես եմ եկել, տեսնեմ՝ ոնց են»․ վարչապետի խոսնակը մոտեցավ Գեղամ Մանուկյանին

НОВЫЕ СЕРИАЛЫ

NEWS


«Ես եմ եկել, տեսնեմ՝ ոնց են»․ վարչապետի խոսնակը մոտեցավ Գեղամ Մանուկյանին



Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանն այսօր մոտեցել է Կառավարության մոտ հացադուլ անող ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանին՝ տեղեկանալու, թե ինչպես է։ Լրագրողների հարցերին նա պատասխանել է, որ անձամբ է ցանկություն ունեցել մոտենալու․ «Ես եմ եկել, տեսնեմ՝ ոնց են։ Երեկ էլ եկա, բայց Գեղամը հարցազրույցի էր գնացել»,- ասաց խոսնակը։
Իսկ թե վարչապետը հետաքրքրվո՞ւմ է, հարցնո՞ւմ է, Մ․ Գևորգյանը պատասխանեց․ «Երեկ վարչապետի հետ էլ եմ խոսել այդ մասին, ինքն էլ հարցնում էր՝ ո՞նց են, ի՞նչ են»։ Հարցին՝ իսկ ինչո՞ւ չի մոտենում, ասաց, որ աշխատում է։ Գեղամ Մանուկյանը հավելեց, որ ինքը որևէ ակնկալիք չունի այդ հանդիպումից՝ ընդգծելով, որ իրենց զրույցից հետո ոչինչ չի փոխվելու։