ваш сайт
лучший сайт где можно скачать шаблоны для dle 12.0 бесплатно
» » «Ծանր, շատ ծանր խնդրի մասին պիտի խոսեմ». Արման Բաբաջանյան

НОВЫЕ СЕРИАЛЫ

NEWS


«Ծանր, շատ ծանր խնդրի մասին պիտի խոսեմ». Արման Բաբաջանյան



ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ծանր, շատ ծանր խնդրի մասին պիտի խոսեմ.
     Այսօր հայտնի դարձավ, որ մայրաքաղաքում Ամանորին նվիրված ոչ մի միջոցառում նախատեսված
     չէ, Նոր տարվա որևէ խորհրդանիշ չպիտի տեղադրվի Երևանում: Այս որոշման գործադրումը մեծ հետևանքներ է ունենալու: Ամանորը զուսպ, մինիմալիստական, համեստ լուծումների մեջ մենք պարտավոր ենք նշել:
     Հայաստանը արժանի է Ամանորին, մեր երեխաները արժանի են Ամանորին, մեր զինվորները արժանի են ամանորյա ուրախության, մեր զոհված զինծառայողների և կամավորների զավակները պետք է ապրեն Ամանորի ուրախությունը, վիրավոր զինծառայողների զավակները պետք է ապրեն Ամանորի հրաշքը:
     Վերանայե՛ք, փոխե՛ք այդ անհեթեթ որոշումը: Մեր թշնամուն չպետք է թվա, որ մեզ հավերժ սգի է մատնել:
     Ապրելու ցանկությունը պետք է վերադարձնել մեր մեջ, Ամանորը պետք է դառնա այդ կենսական ճանապարհի առաջին քայլը:
     P.S. Զոհված զինծառայողների ընտանիքները հաստատապես կհասկանան, կընկալեն այդպիսի որոշման բոլոր կողմերը, ըմբռնումով կմոտենան քաղաքային իշխանության նմանօրինակ որոշմանը»: