ваш сайт
лучший сайт где можно скачать шаблоны для dle 12.0 бесплатно
» » Թավշյա պաշտոնյաներից ովքեր են հայտնվել դատական հայցերի թիրախում

НОВЫЕ СЕРИАЛЫ

NEWS


Թավշյա պաշտոնյաներից ովքեր են հայտնվել դատական հայցերի թիրախում



Երեկ հայտնի դարձավ, որ Վարչական դատարանի դատավոր Դանիել Դանիելյանը բավարարել է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Իգոր Սարգսյանի հայցն ընդդեմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի: Իգոր Սարգսյանը դիմել էր դատարան՝ խնդրելով անվավեր ճանաչել իրեն Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի պաշտոնից ազատելու մասին Նիկոլ Փաշինյանի 2019թ. հոկտեմբերի 23-ի որոշումը: Դատարանը որոշել է վարչապետին պարտավորեցնել Իգոր Սարգսյանին վերականգնել նախկինում զբաղեցրած՝ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի պաշտոնում: Հայաստանի Հանրապետության վարչապետին պարտավորեցնել Իգոր Սարգսյանին հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար վճարել հատուցում՝ միջին աշխատավարձի չափով, մինչև դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելը: 

Սա առաջին դեպքը չէ: ՀՀ քաղաքացի Խաչատուր Ղալեչյանը դատի է տվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Քաղաքացու պահանջն է Նիկոլ Փաշինյանին ստախոս ճանաչելը, ինչպես նաեւ ներողություն խնդրելը եւ բարոյական վնասի փոխհատուցումը: Երեւանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը, սակայն, մերժել է քաղաքացու միջնորդությունը, քանի որ հայցը ներկայացված է թերություններով: Դատական տեղեկատվական համակարգից տեղեկացանք, որ մայիսի երկուսին քաղաքացին կրկին նույն պահանջով նոր հայց է ներկայացրել, որը մայիսի երեքին կրկին մերժվել է: Նիկոլ Փաշինյանին դատի է տվել նաև Ռոբերտ Քոչարյանը, Կոնստանտին Օրբելյանը, Հրայր Թովմասյանը: Կառավարությունում վերջերս պաշտոնանկ արված Հայկ Այվազյանը դատական հայց է ներկայացրել վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ: ՀՀ Վարչական դատարան ներկայացված հայցապահանջով դատարանը պիտի վիճարկի Տեսչական մարմինների աշխատանքները համակարգող գրասենյակի ղեկավարին զբաղեցրած պաշտոնից ազատելու մասին վարչապետի արձակած հրամանի իրավաչափությունը: Հայցում Հայկ Այվազյանը միանգամից երեք պահանջ է ներկայացրել կառավարության դեմ. նա ցանկանում է անվավեր ճանաչել իրեն աշխատանքից ազատելու մասին Նիկոլ Փաշինյանի հրամանը, վերականգնվել աշխատանքի, և, որ իրեն փոխհատուցեն ապօրինի հրամանի հետևանքով հարկադիր պարապուրդում գտնվելու ողջ ժամանակահատվածի համար:  Սեպտեմբերի 22-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Տաթևիկ Գրիգորյանն էլ բավարարեց «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանի՝ Հատուկ քննչական ծառայության դեմ բերված բողոքը։ Ղազինյանը հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել՝ Նիկոլ Փաշինյանի կողմից պաշտոնեական կեղծիք կատարելու առիթով, որի հիմքն այն էր, որ ՀՀ կառավարության կողմից մարտի 16-ի որոշման մեջ պանդեմիայի օրը մարտի 11-ի փոխարեն գրվել էր մարտի 13-ը։ ՀՔԾ-ն մերժել էր քրեական գործի հարուցումը։ 

Երկրորդ պաշտոնյան, ով նույնպես հաճախ է հայտնվել դատական քաշքուկների մեջ, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն է: Քաղաքապետի պաշտոնը ստանձնելուն պես մայրաքաղաքում ապօրինի շինությունների ապամոնտաժման ցավոտ գործընթացը սկսելուց հետո Հայկ Մարությանի դեմ դատական հայցեր են հարուցվել, մի քանիսն էլ ճանապարհին են։ Առաջին «ծիծեռնակը» մեծ աղմուկ-աղաղակով Նոր Նորք համայնքում ապամոնտաժված շինության գործն է, որի սեփականատերը քաղաքապետի դեմ վարչական դատարան հայց է ներկայացրել։ Քաղաքացի Դավիթ Ահարոնյանը պահանջում է չեղարկել քաղաքապետի որոշումը և վարչական տույժ սահմանել շինությունն ապամոնտաժողների նկատմամբ։ 

Քաղաքապետարանի դեմ դատական հայցերը այնքան շատ են, որ բոլորին անդրադառնալ հնարավոր չէ: Նշենք մի քանիսի բովանդակությունն ու էությունը: Քաղաքացի Տաթևիկ Մուրադյանը դիմել է դատարան պահանջելով անվավեր ճանաչել թիվ Վ-0476554 որոշումը: Գևորգ Խալաթյանը դիմել է դատարան թիվ 0482057 արձանագրության հիման վրա կայացված թիվ Վ-0462260 որոշումն անվավեր ճանաչելու պահանջով: Լաուրա Կիրակոսյանը դիմել է դատարան պահանջելով անվավեր ճանաչել . թիվ Վ-0480057 որոշումը: Լուսինե Բաղդասարյանը դիմել էր դատարան պահանջելով թիվ Վ-0367906 որոշումն անվավեր ճանաչել՝ դատարանը բավարարել էր Երևանի քաղաքապետարանից հօգուտ Լուսինե Բաղդասարյանի բռնագանձվել է 10.240 ՀՀ դրամ՝ որպես հայցվորի ներկայացուցչի վճար Լիլիթ Հարությունյանը դիմել էր դատարան Թիվ Վ-0442488 որոշումը անվավեր ճանաչելու հայցով: «Երևանի պաշտպանության ճակատը» դատի է տվել Երևանի քաղաքապետարանին, քանի որ քաղաքապետարանը հրաժարվել է տրամադրել «Սանիթեքի» հետ կնքած պայմանագիրը: 
Երրորդ պաշտոնյան ով նույնպես հաճախ է հայտնվում դատական քաշքշուկներում, առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն է: Ամիսներ առաջ վերաքննիչ քաղաքացիական դատարանը Թորոսյանին պարտավորեցրել է ներողություն խնդրել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ նախկին տնօրեն Արա Մինասյանից: Թորոսյանը իր հերթին «դուխով» հայտարարեց, որ չի պատրաստվում կատարել դատարանի որոշումը, քանի որ ինչպես ինքը, այնպես էլ ժողովրդի մեծամասնությունը, չի վստահում Հայաստանի դատական համակարգին։ Դատալեքս համակարգում Արսեն Թորոսյանի որոշումները վիճարկողների թիվը նույնպես ռեկորդներ է խփում: Ահա դրանցից մի քանիսը. «Առգո-Ֆարմ ՍՊԸ-ն հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան ընդդեմ ՀՀ առողջապահության նախարարության՝ ՀՀ առողջապահության նախարարի 04.09.2020 թվականի թիվ 3038-Ա հրամանն անվավեր ճանաչելու պահանջի մասին: «Պրոֆարմ» ՍՊԸ-ն 22.05.2019 թվականին հայցադիմում է ներկայացրել Դատարան (ստացվել է 23.05.2019 թվականին) ընդդեմ ՀՀ առողջապահության նախարարի` վարչական ակտն անվավեր ճանաչելու և բարենպաստ վարչական ակտ ընդունելուն պարտավորեցնելու պահանջների մասին: «Վագա-Ֆարմ» ՍՊ ընկերության անունից տնօրեն Ա. Գրիգորյանը 08.11.2018թ. հայցադիմում է ներկայացրել Հայաստանի Հանրապետության վարչական դատարան ընդդեմ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի «Հայաստանի Հանրապետություն «Ացետիլսալիցիլաթթու դեղահատեր 500մգ; (10) բլիստերում, «Պապալոլ դեղահատեր 30մգ+30մգ; (10/1x10), ստրիպում» դեղերի ներմուծումը մերժելու մասին» 11.09.2018թ. թիվ 2323-Ա հրամանը` «Ացետիլսալիցիլաթթու դեղահատեր 500մգ; (10) բլիստերում» դեղի ներմուծումը մերժելու մասով, վերացնելու և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը` բարենպաստ վարչական ակտ` «Ացետիլսալիցիլաթթու դեղահատեր 500մգ; (10) բլիստերում» դեղի ներմուծման հավաստագիր, տրամադրելուն պարտավորեցնելու պահանջի մասին: Գագիկ Տատուրյանը, դատարան ներկայացրած հայցադիմումով, խնդրել է պարտավորեցնել պատասխանողին իր հետ կնքել աշխատանքային պայմանագիր 2018 թվականի սեպտեմբերի 4-ից` հիմք ընդունելով ՀՀ առողջապահության նախարարության անցկացրած 2018 թվականի օգոստոսի 28-ի մրցույթի և 2018 թվականի սեպտեմբերի 3-ի հանձնաժողովի կողմից ընդունված որոշումը: Անհատ ձեռնարակատեր Նարինե Հովսեփյանը հայցադիմում է ներկայացրել Հայաստանի Հանրապետության վարչական դատարան ընդդեմ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության առողջապահական պետական տեսչության 22.02.2017 թվականի թիվ 010 որոշումը և 23.02.2017 թվականի «Ա/Ձ Նարինե Հովսեփյանին առաջադրանք տալու մասին» Կարգադրագրի 2-րդ կետն անվավեր ճանաչելու պահանջների մասին։ 

Ինչպես երևում է՝ թավշյա պաշտոնյաները աննախադեպ են նաև իրենց ընդունած ապօրինի որոշումների քանակով: Դեռևս երբեք նորանկախ Հայաստանի պատմության մեջ գործող պաշտոնյաների դեմ այս չափով հայցադիմումներ չեն ներկայացվել, ինչը ինքնին խոսուն հանգամանք է: Պարզապես զարմանալի է, որ նման քանակի ապօրինի որոշումների բեռ շալակած պաշտոնյաները պնդաճակատորեն շարունակում են մնալ կառչած իրենց աթոռներից…