ваш сайт
лучший сайт где можно скачать шаблоны для dle 12.0 бесплатно
» » «Անկասկած հնարավոր էր խուսափել պատերազմից». Ռոբերտ Քոչարյան

НОВЫЕ СЕРИАЛЫ

NEWS


«Անկասկած հնարավոր էր խուսափել պատերազմից». Ռոբերտ Քոչարյան



ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն, այսօր «5-րդ ալիք»-ի եթերում պատասխանելով հարցին, թե հնարավո՞ր էր խուսափել պատերազմից, ասաց. «Անկասկած հնարավոր էր: Ես համոզված եմ, որ ՀՀ իշխանությունն արեց ամեն ինչ՝ պատերազմն անխուսափելի դարձնելու համար»:
Նրա կարծիքով՝ պատերազմի սկսվելու առաջնային պատճառն այն էր, որ «բանակցային գործընթացը մտցվել էր փակուղի»: «Դա գիտակցաբար եղավ՝ իրարամերժ հայտարարություններով ստեղծվեց մի վիճակ, որ համանախագահողները նույնիսկ չէին հասկանում, թե Հայաստանն ինչ է ուզում...: Պատերազմն սկսվել է այն պահին, երբ ոչ ոք չէր կասկածում, որ բանակցային գործընթացը խոչընդոտվում է և տապալվում հայկական կողմի պատճառով: Երկրորդ պատճառն այն էր, որ հայկակական կողմը լեգիտիմացրել էր Ադրբեջանի ագրեսիան Ղարաբաղի նկատմամբ»,- ասաց նա: