ваш сайт
лучший сайт где можно скачать шаблоны для dle 12.0 бесплатно
» » «Պահանջում եմ բոլոր «քաղաքական պրովոկատորներին» ձայնները կտրել». Սարգիս Ալեքսանյան

НОВЫЕ СЕРИАЛЫ

NEWS


«Պահանջում եմ բոլոր «քաղաքական պրովոկատորներին» ձայնները կտրել». Սարգիս Ալեքսանյան



ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Սարգիս Ալեքսանյանը գրել է. «Պահանջում եմ բոլոր «քաղաքական պրովոկատորներին» ձայնները կտրել, այլևս իրենց քաղաքական նեղ շահերի համար չվտանգել Տավուշի մարզը և Տավուշում գյուղեր հանձնելու կեղծիքը իրականության քողի տակ չօգտագործել:
     Ձեր հրապարակային հայտարարությունները թշնամու համար հարմար առիթ է Տավուշի սահմաններում արհեստական խնդիրներ ստեղծելով երկրում առանց այն էլ գերլարված ներքաղաքական լարվածությունը մեծացնելու առումով: Դա՞ է նպատակը: Պետությունը և ժողովուրդը ձեզ համար խաղալիք չեն, մի՛ արեք:
     Իսկ ապիկար իշխանություններից պահանջում եմ յուրաքանչյուր վայրկյանն օգտագործել՝ լուծելու իրական վտանգները Սյունիքի մարզի սահմանամերձ դարձած համայնքներում, մեր գերեվարված եղբայրների տունդարձը կազմակերպել, դեռևս մարտադաշտում կամ դիահերձարաններում անճանաչելի դարձած մեր հերոս տղաների մարմինները իրենց հարազատներին հանձնել, անօթևան, սոցիալապես անմխիթար վիճակում հայտնված մեր հայրենակիցների և նմանատիպ օրհասական խնդիրներով զբաղվեք:
     Աշխատեք գիշեր-ցերեկ, նախկիններով մի արդարացրեք ձեր ապիկարությունն ու անմեղսունակությունը: Ամեն դեպքում խիստ սահմանափակ ժամանակ է ձեզ մնացել իշխանության ղեկին, ինչն այդպես էլ չկարողացաք ի նպաստ պետության ծառայեցնել»: