ваш сайт
лучший сайт где можно скачать шаблоны для dle 12.0 бесплатно
» » Նոր պատերազմի վտանգ Արցախում, որ դեպքում այն կլինի․ Էդմոն Մարուքյան

НОВЫЕ СЕРИАЛЫ

NEWS


Նոր պատերազմի վտանգ Արցախում, որ դեպքում այն կլինի․ Էդմոն Մարուքյան



Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցման եռակողմ հայտարարությունից հրաժարվելու պարագայում նոր պատերազմի վտանգ է տեսնում: Այս մասին խորհրդարանում կազմակերպված լսումների ընթացքում ասաց խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը: «Մենք ի սկզբանե արձանագրել ենք, որ այդ հայտարարությունը, որը ստորագրվել է, այլևս իրողություն է և այն իրականացվում է, բայց իրականացվում է այդ անորոշություններով` ի նպաստ ադրբեջանական կողմի: Այս մասով մենք պետք է բանակցություններ վարենք: Իսկ փաստաթուղթը դենոնսացիա անելը հղի է նոր պատերազմով: Ես կարծում եմ, որ չի կարելի այդ ճանապարհով գնալ, այլ կարելի է այդ փաստաթուղթը շատ առումներով, բանակցությունների ճանապարհով, ի շահ մեզ կիրառել»,- ասաց Մարուքյանը: