ваш сайт
лучший сайт где можно скачать шаблоны для dle 12.0 бесплатно
» » Մենք մեր աթոռներից ու պաշտոններից չենք կառչելու․ Նիկոլ Փաշինյան

НОВЫЕ СЕРИАЛЫ

NEWS


Մենք մեր աթոռներից ու պաշտոններից չենք կառչելու․ Նիկոլ Փաշինյան



«Շատերն ասում են, որ քաղաքականապես այդքան էլ հեռատես չէ, որ ես հրապարակային և աներկբա տեղի ունեցածի ամբողջ պատասխանատվությունը վերցրել եմ ինձ վրա։ Բայց ես կարծում եմ, որ դա ճիշտ և պատասխանատու մոտեցում է։ Եվ ես այդ ամբողջ պատասխանատվությունը վերցրել եմ ինձ վրա, որպեսզի ՀՀ քաղաքացին կամ իրեն պարտված չզգա, կամ հնարավորինս քիչ պարտված զգա»,- այս մասին Ազգային ժողով-կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա հարցադրում արեց՝ արդյոք պե՞տք է սրան հետևի քաղաքական պատասխանատվություն։ «Այո, ես արդեն անդրադարձա և ասացի, որ այդ պատասխանատվությունը պիտի հետևի և այդ պատասխանատավության իրավատերն այն սուբյեկտն է, ով ինձ դրել է այսօրվա կարգավիճակում։ Խոսք ՀՀ ժողովրդի մասին է։ Շատ կարևոր է, ես ինձ հաշիվ եմ տալիս, որ չպիտի անեմ այնպիսի գործողություն, որ Հայաստանի քաղաքացին՝ որպես իշխանության միակ և բացառիկ տեր ու տնօրեն, իրեն պարտված զգա»,- ասաց նա։

Փաշինյանը հավելեց․ «Ես ասում եմ, որ մենք մեր աթոռներից ու պաշտոններից չենք կառչելու, բայց ժողովրդին պատկանող իշխանությունը, կներեք, չենք կարող հանձնել այդ պահին փողոցով անցնող ինչ-որ մեկին կամ, օրինակ, հարկադրանք կազմակերպած խմբին, ով իրեն իրավունք է վերապահում մահափորձ անել ԱԺ նախագահի դեմ։ Դուք խոսում եք պետականության մասին, բայց եթե մենք այդպես վարվենք, դա կլինի պետականության կործանում։ Մենք այդպիսի բան թույլ չենք տալու»։