ваш сайт
лучший сайт где можно скачать шаблоны для dle 12.0 бесплатно
» » «Ում պատերազմը վերջացել է, չգիտեմ, մերը չի վերջացել, նոր է սկսվում»

НОВЫЕ СЕРИАЛЫ

NEWS


«Ում պատերազմը վերջացել է, չգիտեմ, մերը չի վերջացել, նոր է սկսվում»



Պատերազմը մեզ համար ավարտված չէ, առնվազն ազգային ուժերի համար։ Այս մասին խորհրդարանական լսումների ժամանակ ասել է Համահայկական ազգային համաձայնության անդամ Աշոտ Կոշկակարյանը։ «Ում պատերազմը վերջացել է, չգիտեմ, մերը չի վերջացել, նոր է սկսվում։ Եվ մեզ վախեցնել քաղաքացիական խժդժություններով․․․ Ով սարքել է, թող իրար մեջ կռվեն։ Մենք գառանտ ենք, որ ոչ մի քաղաքացիական պատերազմ չի լինելու։ Մեր մեջ կան պատերազմին մասնակցածներ, շատ լավ գիտենք, թե ինչ է տեղի ունեցել պատերազմի դաշտում։ Մենք 1990-94-ից արյուն չենք թափել, որ ինչ-որ մեկն այսօր վաճառի այս երկիրը»,- ասել է Կոշկակարյանը։

Նա նշել է, որ ընդունված դավադիր համաձայնությունը իրենք ընդունում են որպես ժամանակավոր հրադադար։ «Մեզ համար 17 կուսակցությունները նույն ծրագրերը շարունակողներն են։ Այսօր ավգյան ախոռները մաքրեուց հետո ի՞նչ ուժեր պետք է ներգրավվեն ժամանակավոր կառավարության կազմում։ Ինչո՞ւ ոչ, նաև ազգային ուժերից մեկը պետք է ներկայացվի։ 30 տարի քանդվել է մեր դպրոցը, մեր ակադեմիան, քանդվել է հայը՝ որպես անձնավորություն։ Այսօր բոլոր ներկա կուսակցություններն առաջին հերթին չեն համապատասխանում Հայաստանի բնակչությանը։ Թե ինչո՞ւ են բերել նրանց, մենք բոլորս հասկանում ենք։ Որպեսզի չունենանք նույն հինը՝ նորի տեսքով, նոր դեմքերով, հարկավոր է բոլորս ունենանք հայեցի մտածելակերպ ու փոխենք մեր ուղղությունը։ Դուք մտածում եք, որ Նիկոլ Փաշինյանն անունակության հետևանքո՞վ է այս փաստաթղթերը ստորագրել, դա ծրագրավորված եղել է, դա կանխամտածված է եղել, և մենք լավ տեղյակ ենք։ Մեր մտածելակերպի տարբերությունը դրանում է։ Ինչպես պետք է ազատվենք Նիկոլ Փաշինյանից, հարգելի քաղաքական կուսակցություններ, կա ելք, եկեք հրաժարվեք ձեր մանդատներից։ 11 կուսակցություն է մասնակցել նախորդ ընտրություններին, մի քանիսը գոռում-գոչում են, 17-ի մեջ են, Վազգեն Մանուկյան են բերում։ Վազգեն Մանուկյանի գործունեությանն էլ ենք ծանոթ։ Կուսակցական ծրագրի մեջ ամեն ինչ պարզ ու գեղեցիկ գրված է՝ իշխանության հասնել։ Այդ իշխանության հասնելը որ ջնջենք, ես չեմ հասկանում, թե ինչ պայքար է տեղի ունենալու։ Եկեք մի անգամ գոնե ուժ գտեք բոլորդ ձեր մեջ, պայմանավորվեք մնացած բոլոր 11 կուսակցությունների հետ, ովքեր մասնակցել են ընտրություններին, որ ոչ ոք այս դահլիճ չմտնի, և կստեղծվի խորհրդարանական ճգնաժամ»,- հայտարարել է նա՝ նշելով, որ առաջնահերթ Նիկոլ Փաշիյանը օր առաջ պետք է հրաժարական ներկայացնի։