ваш сайт
лучший сайт где можно скачать шаблоны для dle 12.0 бесплатно
» » Արայիկ Հարությունյանը միացավ Ալիեւ-Պուտին դեմարշին. Ազգային գահավիժումը շարունակվում է

НОВЫЕ СЕРИАЛЫ

NEWS


Արայիկ Հարությունյանը միացավ Ալիեւ-Պուտին դեմարշին. Ազգային գահավիժումը շարունակվում է


Հայտնի է դարձել, որ Մինսկի խմբի ֆրանսիացի ու ամերիկացի համանախագահներ Ստեֆան Վիսկոնտիի եւ Էնդրյու Շոֆերի և Արցախի նախագահի պաշտոնում մնացած Արայիկ Հարությունյանի հանդիպումը չեղարկվել է հայկական կողմի նախաձեռնությամբ:
«Համանախագահների և Արայիկ Հարությունյանի հանդիպումը չեղարկվել է հայկական կողմի նախաձեռնությամբ։ Պատճառը ոչ լիարժեք ձևաչափն է, հատկապես հաշվի առնելով այն, որ ռուս համանախագահը տարածաշրջանային այցին չի մասնակցում», ասաց Պողոսյանը։
Լավ է խոսնակը անկեղծորեն ասել է պատճառը՝ ռուս համանախագահ Պոպովի բացակայությունը: Պոպովը ներկա չէր նաեւ Բաքվում, որտեղից մյուս երկու համանախագահները ժամանել են Երեւան: Բաքվում Ալիեւը ամերիկացի ու ֆրանսիացի համանախագահներին ասել է, որ նրանք անկոչ հյուրեր են, որ Մինսկի խումբը չի կարողացել լուծել հակամարտությունը: Ալիեւը մեջբերել է Պուտինին, ով ասել էր, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն արդեն անցյալում է, եւ համաձայնվել նրա հետ:
Ավելի վաղ, եռակողմ հայտարարությունն ընդունելուց հետո Պուտինը եւ Լավրովը նույն մեղադրանքներն էին ներկայացրել Մինսկի խմբին, թեեւ Ռուսաստանն էլ համանախագահության մեջ է:
Ավելի վաղ, Ֆրանսիան ու ԱՄՆ-ն կասկածի տակ էին դրել եռակողմ հայտարարությունը, հարցեր ուղղելով Ռուսաստանին այդ փաստաթղթի դրույթների եւ Թուրքիայի դերակատարության մասին, շեշտելով Արցախի ինքնորոշման խնդիրը։
Մոսկվան, Բաքուն ու Անկարան փորձում են չեզոքացնել Մինսկի խումբը կամ հարկադրել «լեգիտիմացնել» եռակողմ համաձայնությունը, այդ թվում Արցախի օկուպացիայի եւ կարգավիճակի բացառման մասով։ Ռուս համանախագահի բացակայությունը Բաքվում եւ Ալիեւի դեմարշն այս տրամաբանության մեջ են: Եվ ահա, նրանց է միանում Արայիկ Հարությունյանը։
Մինսկի խմբի արեւմտյան համանախագահների այցի օրը Բաքուն հարձակումներ սկսեց Հադրութի ու Շուշիի հայկական բնագծերի ուղղությամբ, որը նպատակ ուներ կանխել Երեւանի ու Ստեփանակերտի «ինքնագործունեությունը» արեւմտյան համանախագահների մոտ: Արայիկ Հարությունյանի դեմարշը կազմակերպված էր լիարժեք՝ նա քաջ իմանալով, որ ռուս համանախագահը չի ժամանելու Երեւան (գոնե պետք է գլխի ընկներ Մոսկվայի հավասար հեռավորության հռչակած սկզբունքից), Ստեփանակերտից մերժելու փոխարեն ժամանել ու մերժել է Երեւանում:
Նիկոլ Փաշինյանը, մեկնաբանելով Հադրութի իրադարձությունները, ասել էր, թե «Արցախի Պաշտպանության բանակը չի կարող գործել այն նույն տրամաբանությամբ, ինչ գործում են ադրբեջանցիները։ Նկատի ունեմ, որ հայկական կողմը չպիտի անի գործողություններ, որոնք ուղղակի կամ անուղղակի կարող են կասկածի տակ դնել խաղաղապահների գործունեության արդյունավետությունը»: Ահա այսպես:
Իսկ թուրքերը շարունակում են առաջ գալ, չնայած ռուս «խաղաղապահների» հավաստիացումներին ու քարտեզներին:
Երեւանի ու Ստեփանակերտի խամաճիկ իշխանությունները մերժում են ինքնորոշման իրավունքի հարգումը: Հայաստանը լիովին զիջում է իր ինքնիշխանությունը եւ Ռուսաստանի հետ մտնում է ազատ անկման ռեժիմ: Դավաճանությունը պոզով-պոչով չի լինում: