ваш сайт
лучший сайт где можно скачать шаблоны для dle 12.0 бесплатно
» » Սուր հարցադրումը Պուտինի աշխատանքային ոճն է․ Դմիտրի Պեսկով

НОВЫЕ СЕРИАЛЫ

NEWS


Սուր հարցադրումը Պուտինի աշխատանքային ոճն է․ Դմիտրի Պեսկով


Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ սուր հարցադրում կատարելը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի աշխատանքային ոճն է։ Նա նշել է, որ Պուտինն այս ոճով աշխատում է հատկապես, երբ հարցերը չափազանց կարեւոր նշանակության են։ Այդպիսի կարեւորության հարց է նաեւ պարենային ապրանքների գնաճի հետ կապված խնդիրը եւ սրանով է պայմանավորված, որ Ռուսաստանի նախագահը հարցը պահում է իր ուշադրության կենտրոնում եւ նաեւ սուր հարցադրումներ անում եւ քննադատում ոլորտային պատասխանատուներին։

Հիշեցնենք, որ Ռուսաստանի նախագահը տնտեսական հարցերով խորհրդակցության ժամանակ սուր քննադատության էր ենթարկել կառավարությանը պարենային առաջին անհրաժեշտության ապրանքների, սոցիալական նշանակության սննդի գնաճի հետ կապված, դա համարելով փորձ ներքին գները համաշխարհային տներին հարմարեցնելու։ Պուտինը շեշտել էր, որ համավարակը կապ չունի եւ նշել, որ իրեն այս առումով «հեքիաթներ չպատմեն»՝ տալով մեկ շաբաթ ժամանակ՝ հարցը կարգավորելու համար։