ваш сайт
лучший сайт где можно скачать шаблоны для dle 12.0 бесплатно
» » Կապիտան Սիմոնյանը կատաղի մարտի բռնվելով թշնամու ուժերի հետ՝ փրկել է շրջափակված զինակից ընկերներին

НОВЫЕ СЕРИАЛЫ

NEWS


Կապիտան Սիմոնյանը կատաղի մարտի բռնվելով թշնամու ուժերի հետ՝ փրկել է շրջափակված զինակից ընկերներին


Ճանաչենք մեր հերոսներին
Ավագ լեյտենանտ Երվանդ Համբարձումի Հարությունյանը հմտորեն ղեկավարել է ենթակա անձնակազմին, կատարել առաջադրված մարտական խնդիրները և պատճառել թշնամուն զինտեխնիկայի ու կենդանի ուժի կորուստներ:
Լեյտենանտ Սեյրան Էրիկի Հարությունյանը ոչնչացրել է հակառակորդի կենդանի ուժը, կասեցրել վերջինիս բազմակի գրոհները՝ դրսևորելով առանձնահատուկ խիզախություն:
Շարքային Ալեքսանդր Վահեի Ալեքսանյանը ոչնչացրել է թշնամական կենդանի ուժ, և, դրսևորելով խիզախություն, կասեցրել հակառակորդի մխրճումը մեր դիրք:
Շարքային Սերժ Արամայիսի Բեգլարյանը ոչնչացրել է թշնամու մեկ տանկ, մեծաքանակ կենդանի ուժ:
Սերժանտ Արսեն Հայրապետի Հայրապետյանը խիզախորեն մարտ է վարել հակառակորդի գերակշռող ուժերի դեմ, պատճառել նրանց մեծաքանակ կորուստներ:
Կապիտան Համիկ Արայիկի Սիմոնյանը մի խումբ զինծառայողների հետ օգնության է շտապել շրջափակման մեջ հայտնված մեկ այլ ստորաբաժանման անձնակազմին և, կատաղի մարտի բռնվելով թշնամու ուժերի հետ ու կորուստներ պատճառելով վերջիններիս, փրկել շրջափակված զինակից ընկերներին: Կապիտան Սիմոնյանը աչքի է ընկել նաև կարևոր բարձունքներից մեկի ուղղությամբ թշնամու 100 հոգանոց գրոհը հետ մղելու ժամանակ՝ ցուցաբերելով արիության և պատրաստության բարձր մակարդակ:
Փառք մեր հերոսներին:
Պաշտպանության բանակ