ваш сайт
лучший сайт где можно скачать шаблоны для dle 12.0 бесплатно
» » «Մենք տարածքային կորուստներ ենք ունենալու Արարատի, Վայոց ձորի և Տավուշի մարզերում»․ Վանեցյան

НОВЫЕ СЕРИАЛЫ

NEWS


«Մենք տարածքային կորուստներ ենք ունենալու Արարատի, Վայոց ձորի և Տավուշի մարզերում»․ Վանեցյան



«Նիկոլ Փաշինյանն ասում է, որ սահմանազատումը և նոր սահմանների ընդգծում է լինելու ԽՍՀՄ քարտեզներով։ Որպես մարդ, որը երկար տարիներ աշխատել է Ազգային ազգային ծառայությունը, ղեկավարել է այն, կարող եմ ասել, որ դա դավաճանական հայտարարություն է, որովհետև սովետական միություն ժամանակ սահմանները չեն եղել հստակ, ի վերջո եղել է մեկ ընդհանուր պետություն։

Եթե մենք հիմա գնում ենք այդ քարտեզով մենք տարածքային կորուստներ ենք ունենալու Արարատի, Վայոց ձորի և Տավուշի մարզերում, Սյունիքի մարզից արդեն իսկ ունենում ենք։ Մեկ օրինակ բերեմ՝ Քյարքի կոչված գյուղը, Խորհրդային միության քարտեզով մտնում է Նախիջևանի տարածքի մեջ»,- այսօր լրագրողների հետ զրույցում կարծիք է հայտնել «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը։

Նրա խոսքով՝ եթե թուրքը սկսեց Սյունիքից իր սահմանները գծել Խորհրդային միության քարտեզով, ապա ի՞նչն է խանգարում թուրքին Արարատի կամ Տավուշի մարզում անել նույն կերպ։

«Մեր իշխանությունները չեն կարողանում որևէ կերպ դիմակայել թուրքական ամենաթողությանը։ Գալիս են, մտնում են, ասում են՝ մերն է, և մենք սկսում ենք հարմարվել»,- ասել է նա՝ հավելելով, որ եթե ադրբեջանական զինուժը կանգնում է Սյունիքի մարզի սահմանին, մենք, առնվազն, 3 կմ սահմանային շերտ պետք է ունենանք, իսկ այդ շերտը լինելու է Հայաստանի Հանրապետության տարածքի հաշվին։