ваш сайт
лучший сайт где можно скачать шаблоны для dle 12.0 бесплатно
» » Ես չգիտեմ կանգ առնել, վախենալ կամ նահանջել. Միքայել Մինասյան

НОВЫЕ СЕРИАЛЫ

NEWS


Ես չգիտեմ կանգ առնել, վախենալ կամ նահանջել. Միքայել Մինասյան


Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«I’m back! 
Ես երբեք իմ ասածներից հետ չեմ կանգնել, չեմ նահանջել՝ մանավանդ, երբ բոլոր օրենքներով ճիշտ եմ. կյանքի, պետության, մարդկության:
Առավելագույնը, որ կարող եք անել Facebook-ի էջս արգելափակելն ու քրեական գործերի քանակն ավելացնել է: Անում եք, որովհետև սարսափում եք: Եվ ճիշտ եք անում:
Ես գիտեմ սխալս ընդունել, երբ սխալ եմ:
Ես գիտեմ ներողություն խնդրել, երբ մեղավոր եմ:
Բայց ես չգիտեմ կանգ առնել, վախենալ կամ նահանջել: 
Կից Պարգև քահանայի մասին գրառմանս հղումն է, որից սարսափեցին թափթուկները և պետական ռեսուրսն օգտագործելով՝ Facebook-ից հեռացրեցին այն: Քիչ անց էջումս կլինի նաև «Requiem 4»-ը,  որի հեռարձակումը խաթարելն էր հիստերիայի հիմնական պատճառը:
Շնորհակալ եմ բոլոր լրատվամիջոցներին իմ փոխարեն այն երեկ հրապարակելու համար:
«Requiem»-ը կհնչի այնքան ժամանակ, քանի դեռ չի հնչել վիժվածքների այս իշխանության requiem-ը:
Dum spiro, et pugna»: