ваш сайт
лучший сайт где можно скачать шаблоны для dle 12.0 бесплатно
» » Ալիեւ-Պուտին-Փաշինյան հանդիպումն ինքնին անընդունելի է

НОВЫЕ СЕРИАЛЫ

NEWS


Ալիեւ-Պուտին-Փաշինյան հանդիպումն ինքնին անընդունելի է



Հունվար 11 հանդիպման նախօրեին հայ մամուլի մեկնաբանություններից եւ առանձին գործիչների հայտարարություններից հետեւում է մի բան. հայ ժողովուրդը դեմ է, որպեսզի այսուհետ եւս ոտնահարվեն «Հայաստանի եւ Արցախի» շահերը:
Սա մեծ նվաճու՞մ պիտի համարենք:
Հատկանշական է, որ արժանապատվության մասին խոսք առհասարկ չկա: Ընդունվում է, որ ներդրված ռուսական ագենտուրան, ծրագրավորված պարտությունն ու մեծաթիվ զոհերը ենթադրում են համազգային ազատում արժանապատվության բեռից: Մեկընդմիշտ պարտվել ենք ու պիտի բանակցենք Մոսկվա-Բաքու հակահայ ալյանսի ստահակների հետ՝ «ինքանասպանության», գերիների ոչնչացման եւ դատապարտման ռուս-թրքական շանտաժի ներքո:
Հիմա, երբ ակնհայտ են «Փաշինյան’18» բազմաքայլ օպերացիայի գրեթե բոլոր զսպանակները, երբ ակնհայտ են երկրի մասնատման եւ տնտեսական ստրկացման ծրագրերը, մնալ «շահերի պաշտպանման» շրջանակներում` նշանակում է զիջել արժանապատվությունը եւ բաց աչքերով նոր հազարների, եթե ոչ տասնյակ եւ հարյուր հազարների զոհաբերության գնալ:
Ռուսական շանտաժը հայ ժողովրդի հանդեպ մերժվելու է, այլապես նահատակների արյունը մնալու է անարգված հենց մեր կողմից, որքան էլ այցելություն կատարենք շիրիմներին:
Հայաստանի ռուս-թուրքական 1921 թվականի բաժանման խնդիրները, որոնց թվից է նաեւ Արցախը, չեն կարող ոչ միայն լուծվել, այլեւ քննարկվել թշնամական ալյանսի շրջանակներում: Հայաստան պետությունը, ի դեմս կառավարության, ՍԴ-ի եւ ԱԺ-ի՝ իր ժողովրդի համար մեծ գերեզման է փորում:

ՊԱՎԵԼ ԴԱԼԼԱՔՅԱՆ