ваш сайт
лучший сайт где можно скачать шаблоны для dle 12.0 бесплатно
» » Ամերիկյան համալսարանի մոտ առաքիչների են ծեծել եւ դանակահարել

НОВЫЕ СЕРИАЛЫ

NEWS


Ամերիկյան համալսարանի մոտ առաքիչների են ծեծել եւ դանակահարել


Քրեական իրավիճակը Երեւանում այնքան լարված է, որ օրը ցերեկով մարդիկ իրար են ծեծում ու դանակահարում, իսկ ոստիկանությունը ոչ մի ուշադրություն չի դարձնում նման միջադեպերի վրա: Հունվարի 9-ին, օրը ցերեկով Երեւանի կենտրոնում, Ամերիկյան համալսարանին հարակից տարածքում երկու տղամարդ դաժան ծեծի են ենթարկել ծխախոտի առաքիչներին:

Մեզ այս մասին հաղորդեց ականատեսը: Նրա պնդմամբ, առաքիչները «Ջափան Տաբակո» միջազգային կորպորացիայի հայաստանյան գրասենյակի աշխատակիցներ էին: «Հենց ամերիկյանի դիմաց առաքիչներին երկու հոգի ծեծում էին ու դանակով խփել էին՝ քֆուրներով գցել էին ոտատակ: Երեւի, փողի համար էին անում: Հենց տեսան մարդիկ մոտենում են, փախան»,- ասում է մեր զրուցակիցը: Հենց նա էլ շտապօգնություն է կանչել՝ բացատրելով, որ գան Բաղրամյանի արձանի մոտ: Սակայն շտապօգնությունն ուշացել է, եւ ծեծվածներն իրենց ոտքով գնացել են մոտակա հիվանդանոց՝ «Սլավմեդ» բժշկական կենտրոն: Ամենատարօրինակը, որ զարմացրել է նաեւ մեր զրուցակցին, հանրային անտարբերությունն է եղել, վախվորածությունը, որ դրսեւորել են անցորդները: Նրանցից ոչ մեկը չի մոտեցել արյունահոսող երիտասարդներին:
Մեր աղբյուրից ստացված տեղեկությունների վերաբերյալ ոստիկանությունից պարզաբանում խնդրեցինք եւ ստացանք հետեւյալ պատասխանը: «Հունվարի 9-ին, ժամը 11.50-ին հիվանդանոցից հաղորդումներ են ստացվել, որ «կտրած-ծակած վերքեր, երակային արյունահոսություն» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է դիմել 1985 թ․ եւ «վերին շրթունքի կտրած-ծակած վերք, գլխուղեղի ցնցում» ախտորոշմամբ 1996 թ. ծնված Երեւանի բնակիչներ, ովքեր հայտնել են, որ Ամերիկյան համալսարանի մոտ երկու հոգի հարձակվել են իրենց վրա: Նշված վնասվածքները պատճառողների ինքնությունները ոստիկանությունը պարզել է: Բացատրական աշխատանքների արդյունքում նրանք ներկայացել են ոստիկանություն եւ տվել բացատրություն: Նշանակված է դատաբժշկական փորձաքննություն: Կատարվում է քննություն»: