ваш сайт
лучший сайт где можно скачать шаблоны для dle 12.0 бесплатно
» » NASA-ն զգուշացնում է Թուրքիայում երաշտի լուրջ վտանգի մասին

НОВЫЕ СЕРИАЛЫ

NEWS


NASA-ն զգուշացնում է Թուրքիայում երաշտի լուրջ վտանգի մասին


Ամերիկյան Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալությունը՝ ՆԱՍԱ-ն, 2021թ․ հունվարի 11-ի դրությամբ Թուրքիայի ստորերկրյա ջրերի պաշարները ցույց տվող քարտեզ է հրապարակել։ Գործակալության պաշտոնակայքում տեղ գտած տեղեկատվության համաձայն՝ Թուրքիայի ստորերկրյա ջրային պաշարները նորմայից քիչ են, գրում է Ermenihaber-ը։ 2020թ․ վերջին ամիսներին Թուրքիայում տեղումների քանակը զգալիորեն ցածր է եղել նորմայից։ Տեղումների ցածր մակարդակն իր հերթին հանգեցրել է ջրամբարների պաշարների նվազմանը։ Արդյունքում, ըստ ՆԱՍԱ-ի գնահատման, Թուրքիայում երաշտի լուրջ վտանգ է առաջացել։ ՆԱՍԱ-ի վերլուծությունները հիմնված են Gravity Recovery և Climate Experiment Follow On (GRACE-FO) արբանյակներից ստացված տվյալների վրա։