ваш сайт
лучший сайт где можно скачать шаблоны для dle 12.0 бесплатно
» » Որևէ կուսակցություն չկա, որը կարող է հավաստիացնել, որ կարող է ինչ-որ բան փոխել. Սուրեն Պետրոսյան

НОВЫЕ СЕРИАЛЫ

NEWS


Որևէ կուսակցություն չկա, որը կարող է հավաստիացնել, որ կարող է ինչ-որ բան փոխել. Սուրեն Պետրոսյան

Քաղաքագետ Սուրեն Պետրոսյանի կարծիքով   «Հայրենիքիփրկությանշարժում» նախաձեռնությունը գնալով կմարի, քանի որ այդ ձևաչափում ներգրավված 17 կուսակցությունները չունեն հանրության վստահությունը: Բացի այդ, ներկա փուլում առավելապես շեշտը դրվում է իշխանություն ձեռք բերելու գործոնի վրա, ոչ թե իշխանության գալու միջոցով ինչ-որ խնդիր լուծելու վրա:
 «Ներկա իրավիճակում որևէ փորձ չի արվել ընդդեմից հանունի քայլ կատարելու համար: Ինչ վերաբերում է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի՝ համաձայնության կառավարությանը, ապա իմ կարծիքով՝ մենք այդ պահը ևս բաց ենք թողել: Այս պայմաններում, երբ հասարակությունը բավականին պառակտված է, չի կարող իրանակություն դառնալ նաև այդ ձևաչափը: Անկեղծ ասած, ես չէի ցանկանա, որ 17 կուսակցությունների ձևաչափը պառակտվեր:
Ավելի լավ կլիներ, որ նույն այդ ձևաչափով գնային ընտրության, որպեսզի ընտրությունները հնարավորինս թափանցիկ լինեին և իշխանությունները, որոնք պատասխանատու են ընտրությունների համար, ստիպված լինեին նորմալ ընտրություններ կազմակերպել: Այսինքն, 17-ի ներկայությունը բավական դրական գործոն կարող էր լինել ընտրությունների ժամանակ, իսկ պահանջը, թե իրենք գալիս են մեկ տարի հետո ընտրություններ կազմակերպելու համար՝ պարզապես արժանահավատություն չի ներշնչում և ես խիստ կասկածում եմ, որ իրենք կարող են արդար ընտրություններ իրականացնել»,- Orer.am-ի հետ զրույցում ասաց Ս. Պետրոսյանը:

Խոսելով դաշտում առկա քաղաքական կուսակցությունների հանդեպ հասարակական տրամադրությունների մասին, քաղաքագետը նշեց, որ չկա որևէ ուժ, որի հետևից հասարակությունը պատրաստ է գնալ:
«Ըստ էության դաշտը ազատ է և չկա որևէ ուժ, որի հանդեպ վստահությունը այնքան բարձր լինի, որ հասարակությունը նրա հետևից գնալու ցանկություն հայտնի: Որևէ կուսակցություն չկա, որը կարող է ինչ-որ փաթեթ կամ ծրագիր ներկայացնել և հավաստիացնել, որ ընտրվելու դեպքում կարող է ինչ-որ բան փոխել: Ինտելեկտուալ առումով նման ուժ չկա դաշտում:
Հասարակությունն այլևս խոսքերի չի հավատում և պահանջում է հստակ քայլեր, քանի որ կարելի է փայլուն մտքեր արտահայտել, որոնք այդպես էլ կյանքի չեն կոչվի լոկ այն պատճառով,  որ այդ անձի անցած ճանապարհը վստահություն չի ներշնչում: Այսինքն՝ ով-ը կանխորոշում է որտեղ-ը, բայց նման որակի դիսկուրս սկսելու համար հարկավոր է նաև որակյալ ծրագիր ներկայացնել: Հակառակ դեպքում՝ կշարունակենք դոփել տեղում և որևէ փոփոխության, գոնե այս փուլում՝ չենք հասնի»,- ասաց Ս. Պետրոսյանը: