ваш сайт
лучший сайт где можно скачать шаблоны для dle 12.0 бесплатно
» » «Ադրբեջանը ահաբեկչական երկիր է». Էդմոն Մարուքյանը ԵԽԽՎ-ում հայ ռազմագերիների վերաբերյալ պիկետ է անում

НОВЫЕ СЕРИАЛЫ

NEWS


«Ադրբեջանը ահաբեկչական երկիր է». Էդմոն Մարուքյանը ԵԽԽՎ-ում հայ ռազմագերիների վերաբերյալ պիկետ է անում


Այսօր Ստրասբուրգում մեկնարկել է ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանը, որը կորոնավիրուսի համավարակից հետո առաջին անգամ է գումարվում ոչ թե առցանց տարբերակով, այլ սովորական ռեժիմով: ArmLur.am-ն արդեն տեղեկացրել է, որ խորհրդարանական ընդդիմությունից նիստի աշխատանքներին մասնակցում է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանըեւ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները: ԱԺ ԲՀԿ-ական պատգամավորները Ստրասբուրգ չեն մեկնել
Նշենք, որ ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակությունն ունի հետևյալ կազմը. Ռուբեն Ռուբինյան, Նաիրա Զոհրաբյան, Հովհաննես Իգիթյան, Էդմոն Մարուքյան եւ փոխարինող անդամներ Սոս Ավետիսյան, Տաթևիկ Հայրապետյան, Միքայել Մելքումյան եւ Վլադիմիր Վարդանյան:
«Ժողովուրդ» օրաթերթը մի քանի հարցեր է ուղղել ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանին նիստի հետ կապված:
-Պարոն Մարուքյան, Դուք ԱԺ ընդդիմադիր խմբակցության ներկայացուցիչներից միակն եք, ով Ստրասբուրգ է մեկնել ԵԽԽՎ այս տարվա անդրանիկ նիստին մասնակցելու համար: Խնդրում եմ, ասեք, թե նիստի օրակարգում, ո՞ր հարցն է Ձեզ համար կարևոր, ինչի համար մեկնել եք: 
-Մեկնարկել է ԵԽԽՎ նստաշրջանը հիբրիդ ձեւաչափով առաջին անգամ, կորոնավիրուսի համավարակից հետո: Իսկ ինչ է նշանակում հիբրիդ ձեւաչափ, դա նշանակում է, որ նիստում ըստ էության կիսով չափ ֆիզիկապես մասնակցություն կա, իսկ մյուս մասով օնլայն:Այսինքն պատվիրակությունները կարող են կամ մասնակցել անձամբ, կամ օնլայն: Քանի որ ադրբենական եւ թուրքական պատվիրակությունները գրանցվել էին մասնակցելու նիստին, մենք որոշեցինք անպայման այս տարբերակով մասնակցել նիստին: Այսինքն սա է դարձել պատճառը, որ մենք ադրբեջանի եւ թուրքային մասնակցութւյան պարագայում օնլայն չմասնակցենք նիստին, այլ տեղում լինենք: Ինչպես նաեւ ունենք հանդիպումներ ԵԽԽՎ Մարդու իրավունքների հանձնակատարի, գլխավոր քարտուղարի հետ, բազմաթիվ հանդիպումներ են նշանակվել պատվիրակության հետ: Նաեւ այդ առումով էր կարեւոր Ստրասբուրգ մեկնելը:

-Արդյո՞ք պատրաստվում եք նիստի ժամանակ բարձրաձայնել հայ ռազմագերիների հարցը ու ի՞նչ ակնկալիք ունեք:
-Բնականաբար պատվիրակության համար թիվ մեկ հարցը ռազմագերիների խնդիրն է բարձրաձայնել, միջազգային ճնշում կոնսոլիդացնել ընդդեմ Ադրբեջանի, որպեսզի մեր ռազմագերին վերադարձնեն: Այն քաղաքացիական անձանց, որոնք պահվում են ադրբեջանական բանտերում ու գիտեք, թե ինչ պայմաններում են պահում: Այսինքն մեր ելույթները, հանդիպումները, այն պիկետը, որը ես իրականացնում եմ այստեղ, դա տեղեկատվություն տալ է, դա իրազեկում է, որպեսզի այստեղ քառասունյոթ երկրի պատվիրակությանը իրազեկենք, որ ԵԽԽՎ անդամ պետությունը նման անմարդկային վիչակում է ու նման ձեւով է իրեն պահում: Այս առումով ես կասեի, որ Ադրբեջանը ահաբեկչական երկիր է, որովհետեւ միայն ահաբեկիչներն են պատանդներ պահում եւ այդ ձեւով փորձում պայմաններ թելադրում: Սա ահաբեկչական երկրի քայլ է ու ես դրա մասին եմ այստեղ խոսում:
-Ձեր օրակարգում կա՞ հանդիպում ԵԽԽՎ տարբեր պատվիրակների հետ, որի ժամանակ կներկայացնեք ռազմագերիների խնդիրը:
-Այո, բազմաթիվ հանդիպումներ ունեմ մեր պատվիրակ տարբեր գործընկերների հետ, արդեն առավոտյան ԱԼԴԵ-ի խմբում եմ ելույթ ունեցել ռազմագերիների հարցի վերաբերյալ, երբ որ քննարկվում էր Նավալնու գործով հրատապ դեբատ անցկացնելը, ես էլ ելույթ ունեցա ու ասեցի որ մեր հարցն էլ հրատապ է ու պետք է այդ հարցով եւս հրատապ դեբատ կազմակերպել, որը մերժվել էր, համեմատության մեջ դնելով, որ ես հարյուրավոր մարդկանց մասին եմ խոսոևւմ, իսկ դուք մեկ մարդու: Ասվում էր, որ քանի որ զեկույց է պատրաստվում դրա համար չի մտել հրատապ օրակարգ ու այդ ժամանակ շատ սուր ելույթ եմ ունեցլ: Դրանից հետո ասեցին, որ համաձայն են հայերի հետ, պետք է այս հարցը նույնպես քննարկվի: Այսինքն ձեր նշված հարցի վերաբերյալ մենք կոնկրետ աշխատաներ ենք իրականացնում այստեղ:
-Ճի՞շտ եք համարում Ձեր ընդդիմադիր գործընկերների դիրքորոշումը` նիստին չմասնակցելու առումով:
-Ես գիտեմ, որ նրանք օնլայն գրացված են, ամեն մեկն ինքն է որոշել ինչ ձեւաչափով մասնակցել՝ օնլայն, թե այս ձեւաչաձով:
Զրուցեց Սոնա Գրիգորյանը